Փարանջային` ո°չ


Օրեր առաջ ֆրանսիական խորհրդարանը վերջապես ընդունեց փարանջա կրելն արգելող բանաձևը, ուր նշված է, որ այն խախտում է Ֆրանսիայի համար հիմնարար` ազատության, հավասարության ու եղբայրության սկզբունքները£ Ավելի վաղ երկրի նախագահը նախարարների կաբինետին հանձնարարել էր մշակել հասարակական վայրերում փարանջա և նիկաբ (մուսուլմանուհիների գլխածածկ, որը փակում է նաև դեմքը` աչքերի համար նեղ ճեղքվածքով) կրելն արգելող օրինագիծ£ Ն. Սարկոզիի խոսքերով` մուսուլմանական դեմքն ու մարմինն ամբողջովին ծածկող ցանկացած ավանդական հագուստ պետք է արգելվի, որովհետև դա նվաստացնում է կնոջը£ Փարանջա կրելու արգելանքը խախտողների տուգանքը կկազմի 150 եվրո, իսկ նրանց, ովքեր կդրդեն շրջանցել օրենքը, սպառնում է 15 հազար եվրո տուգանք և 1 տարի բանտային կալանք£ Արևմտյան Եվրոպայի պետություններից ամենաշատ մուսուլմանները Ֆրանսիայում են ապրում` 5 միլիոն£