ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է


Ֆինանսատնտեսական ճգնաժամի նահանջը ոչ միայն ավելի նկատելի է դարձնում գործարար վերնախավում արմատավորված բարոյականության ճգնաժամը, այլ նաև ավելորդ անգամ փաստում է, որ վերջինիս հաղթահարումը նույնպես կարևորությամբ չի զիջում ողջ աշխարհին պատուհասած գերխնդրին£ Մեր պարագայում նույնիսկ ավելի հավանական կարելի է համարել, որ բարոյականության դեֆիցիտը նպաստեց տնտեսական դժվարությունների բարդացմանը` այն ժամանակ շրջանառության մեջ դնելով «Ճգնաժամը առիթ է և ոչ թե պատճառ» չափազանց բնորոշ գնահատականը£ Եվ որքան էլ թվա, թե հայրենի տնտեսությունն աշխարհում տեղի ունեցող զարգացումների ուղղակի հարվածներից այլևս ձերբազատված է, այսուհանդերձ, խնդրի հոգեբանական կողմը դեռևս չի լուծվել ու որպես խոչընդոտ շարունակելու է խանգարել հավանական թվացող առաջընթացին£ Եթե պայմանները փոփոխվում և ավելի նպաստավոր են դառնում, ինչ խոսք, դա միայն թշնամուն կարող է տխրեցնել£ Սակայն, երբ մոտեցումներն են նույնությամբ պահպանվում` ամենևին էլ չենթարկվելով փոփոխվող պայմանների` անխուսափելի թվացող ներգործությանը, ապա խնդիրը մինչև անգամ անլուծելի կարող է թվալ£ Ահավասիկ նման մոտեցումներից միլիմետր անգամ շեղվել չցանկացող խոշոր տնտեսվարողներից մեկի գրպանը նախորդ շաբաթ 2,5 միլիոն դրամով թեթևացավ£ Ռուսական և ուկրաինական օղիները շփոթության աստիճան նմանակելու վերջինիս մշտական «սովորությունը» դարձյալ պատճառ դարձավ, որպեսզի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերթական անգամ զեղծարար¬գործարարին տուգանի£ Եթե այս հարցում նույնպես լավատես լինենք, կարող ենք պատկերացնել, որ դեղերի շուկան տնօրինողների միասնական ընդվզումն այս պարագայում չի կրկնվի, դատարանները տարօրինակ ու անհասկանալի որոշումներ չեն կայացնի, ու ոչ այնքան մեծ, ոչ էլ այնքան փոքր տուգանքներն ի վերջո կվճարվեն£ Բայց մի՞թե ողջ խնդիրը տվյալ կամ մեկ այլ օլիգարխից ինչ¬որ կերպ փող կորզելն է£ Բնականաբար` ոչ£ Հանրությունը, իսկ տվյալ դեպքում` կեղծված ու անորակ արտադրանքը սպառողները շատ ավելի կցանկանային, որ նման բան ընդհանրապես տեղի չունենար, քանի որ անցանկալին արդեն ոչ թե խորհրդանշական «պատժաչափն» է, այլ անհեթեթ իրավիճակը, որում հայտնվել են մարդիկ£ Ստացվում է, որ նրանք վճարել են որակյալ ապրանքի դիմաց (ընդ որում` բավական թանկ), մինչդեռ զեղծարարի «հնարամտության» արդյունքում անորակ ինչ¬որ հեղուկ է իրենց հրամցվել, որը օղի համարելու դեպքում առնվազն նույն այդ անորակ խմիչքի բարձր ազդեցությամբ մարդը պետք է թմրած լինի£ Ի վերջո, ոչ այնքան որակյալ խմիչք ցանկացած խանութում կամ կրպակում կարող է վաճառվել, բայց հարցն էլ հենց այն է, որ գինը պետք է պարունակությանը համապատասխանի£ Ու թերևս այս պարագայում խաբված լինելու մասին այլևս խոսք չի լինի, և նույն գնային որոշակի տարբերակումը սպառողին հնարավորություն կտա ավելի թանկ ապրանքի և համեմատաբար մատչելիի միջև ընտրություն կատարել£ Բնական է, որ խոսքը միայն խմիչքի շուկային չի վերաբերում£ Հայաստանում կեղծվել և կեղծվում է այն ամենը, ինչ հնարավոր է£ Տարբերությունն այս դեպքում միայն այն է, թե որ ոլորտը և որ տնտեսվարողն է ժամանակ առ ժամանակ համապատասխան հանձնաժողովի տեսադաշտում հայտնվում£ Իր հերթին ՏՄՊՊՀ¬ի կարճատեսության ու թույլ ռեակցիայի մասին շատ է խոսվելու, և եթե այս կառույցի «ինքնազգացողությունն» անսպասելիորեն լավանա, ապա այդ հաճելի (՞) վերափոխումը տարբեր շուկաներում տեղի ունեցող անցանկալի զարգացումների կանխմանը, միևնույն է, այնքան էլ չի նպաստի£ Այսինքն` թե° խնդիրը, թե° դրա լուծումն իր ողջ ծավալով ու հրատապությամբ նախ և առաջ բարոյական հարթության վրա պետք է դիտարկել£ Այսինքն, եթե համապատասխան հանձնաժողովը նույնիսկ իրեն վերապահված գործառույթները լիարժեքորեն կատարի, ապա ոգելից խմիչք կամ ցանկացած այլ ապրանք կեղծելու մոլուցքը դրանից նույնիսկ չի մեղմանալու... Առավելագույնը, թերևս, զեղծարարությունը համեմատաբար փոքր շրջանառություն ու աշխարհագրություն ունենա£ Ընդամենը£ Սակայն կարծել, թե միայն այսքանը հնարավորություն կտա տնտեսական դաշտում գերիշխող բարոյականության ճգնաժամի հաղթահարմանը հասնել, հաստատ անիմաստ է£ Ի վերջո, ՏՄՊՊՀ¬ի նման կառույց կարող է նաև ընդհանրապես գոյություն չունենալ, բայց վերահսկողությունը, իսկ այս պարագայում դրա թվացյալ գոյությունը չէ, որ ճգնաժամի դեղատոմս կարող է առաջադրել£ Մանավանդ որ, ամեն ինչ պատկերացրածից ավելի պարզ է. ներքին խնդիրը միայն սեփական կամքի գործադրմամբ կարելի է հաղթահարել, ու մանավանդ` բարոյական ճգնաժամի հաղթահարումը սեփական նախաձեռնությամբ դրա հորձանուտում հայտնված գործարար¬զեղծարարների ձեռքերում է£

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ