Երկմտանքիդ պահին հիշի´ր


*Թույլերը վրեժխնդիր են լինում, ուժեղները ներում են, իսկ երջանիկները` մոռանում:

* Զայրույթի պահին որոշում մի կայացրու և խոստումներ մի շռայլիր երջանկության պահերին:

* Ընկերներին մենք ենք ընտրում, բայց նրանցից լավագույներին մեր կողքին թողնում է ժամանակը:

* Ներելը դժվար չէ... Դժվարը նորից հավատալն է:

* Կյանքը սև ու սպիտակ գծերով զեբռա չէ, այլ շախմատի տախտակ, որտեղ ամեն ինչ կախված է քո քայլից:

* Մարդկությունը վաղուց սովորել է թռչնի նման ճախրել օդում, ձկան նման լողալ ջրերում... Միայն չենք կարողանում սովորել երկրի վրա մարդավայել ապրել:

* Սպասել հարկավոր է նրանց, ովքեր գալու են: Զրուցել պետք է նրանց հետ, ովքեր լսել գիտեն և լռել նրանց կողքին, ովքեր հասկանում են:

* Աշխարհը կվերանա ոչ այն պատճառով, որ մարդիկ շատ են, այլ` որ շատանում է անմարդկայինը:

* «Ժամանակն անցնո´ւմ է»` հաճախ կրկնում ենք մենք... Բայց մոռանում ենք, որ ժամանակն անանց է, մե´նք ենք անցավոր:

* Տղամարդու տունն աշխարհն է, իսկ կնոջ աշխարհը` տունը:

* Ովևէ մեկին դատելուց առաջ հագիր նրա կոշիկներն ու անցիր նրա անցած ճամփեքով, սայթաքիր նրա ճամփին ընկած ամեն քարի վրա, ապրիր նրա ցավը, ճաշակիր նրա արցունքները... ու հետո միայն նրան ճիշտ ապրելու դասեր տուր:

* Այն կինը, ում հետ չես ձանձրանում, քեզ չի թողնի նաև ծերանալ:

* Եթե սերը վերջանում է, ուրեմն այն չի էլ եղել:

* Մի´ զայրացիր ու արհամարհանքով մի´ վերաբերվիր այն ամենին, ինչ ընտրում է կինդ. չէ որ քեզ նույնպես նա է ընտրել:

* Կա մի տարիք, երբ կինը գեղեցիկ պետք է լինի` սիրելի լինելու համար: Բայց գալիս է մի ժամանակ, երբ նա պետք է սիրված լինի` գեղեցիկ մնալու համար:

* Երբեմն հարկավոր է լռել, որպեսզի քեզ լսեն: Երբեմն պետք է անհետանալ, որպեսզի նկատեն քեզ...

*Խանդը բոլոր հիվանդություններից ամենատանջալին է, հատկապես, երբ խանդում ես կասկածելով առանց ապացույցների: