Դեպի Տիեզերք` օդապարիկով


Այն էլ` շատ շուտով. ընդամենը 2 տարուց զբոսաշրջային նոր երթուղի են խոստանում:

Տիեզերական մասնավոր World View ընկերությունը ծրագրել է 2016 թ. զբոսաշրջիկներ ուղարկել մերձտիեզերական տարածք: Բայց ոչ թե տիեզերանավերով, այլ հսկայական հատուկ օդապարիկով, որը նախատեսված է մեծ բարձրության թռչիքների համար:

Հաշվարկված է նաև ուղեվարձի արժեքը. յուրաքանչյուր ուղևոր պետք է վճարի 57 հազար դոլար: Այդ ինքնատիպ թռչող սարքով նրանք կսավառնեն 30 կմ բարձրության վրա: Այսինքն, փոքր-ինչ ցածր այն բարձունքից, որից իր ռեկորդային թռիչքը գործեց Ֆելիքս Բաումհարտները:

Օդապարիկ-հսկան իր ուղևորներին կզբոսնեցնի շուրջ 2 ժամ, որի ընթացքում տիեզերասերները հնարավորություն կունենան նայել տիեզերական մութ անհատակութ յանը: Փաստորեն զբոսաշրջիկները կկարողանան տեսնել այն, ինչը տիեզերագնացները տեսնում են Միջազգային տիեզերակայանի սրահից:

Ծրագրի և բոլոր փորձարկումների իրականացման հաջող հաղթահարման դեպքում բոլոր թռչել ցանկացողները կթռչեն առանց որևէ հատուկ նախապատրաստության: