Օգտակար է հիշել


*** Ուրիշի անցյալը մի դատապարտիր. դուք դեռ չգիտեք ձեր ապագան:

*** Հարստությունն այն չէ, թե դուք ինչ մուշտակ եք հագնում, ինչ ավտոմեքենայով եք երթևեկում և ինչ շքեղ հեռախոսով եք խոսում: Հարստությունը ապրող ծնողներն են, առողջ երեխաները, հուսալի ընկերները և սիրելի մարդու ամուր ուսը:

***Եթե դուք ունակ եք տեսնել, լսել, խոսել, սիրել և ամեն առավոտ վեր կենալ անկողնուց, ուրեմն անասելի հարուստ եք:

***Դժգոհելով կյանքից` մտածեք նրանց մասին, ովքեր շատ վաղ են հեռացել նույն կյանքից:

Բողոքելով ամուսնուց` պատկերացրեք, թե քանի-քանի աղջիկներ երազում են ամուսին ունենալ: Գանգատվելով ձեզ չլսող երեխաներից` հիշեք, թե քանի-քանիսն ամեն օր աղոթում Աստծուն` զավակ ունենալու համար: Գնահատե´ք ձեր ունեցածը:

 *** Երեք թակարդ կա, որոնք թալանում ու աղքատացնում են ուրախությունը և աշխարհը. անցյալի համար ափսոսանքը, տագնապները` ապագայի համար և երախտամոռությունը` ներկայից:

***Ամբողջ կյանքի ընթացքում ես միշտ վախենում եմ կորցնել այն մարդկանց, ում սիրում եմ: Սակայն երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս` կա՞ որևէ մեկը, ով նույնչափ վախենում է կորցնել ինձ:

***Հրաշքները երբեմն այնքան փոքրիկ են լինում, որ մարդիկ պարզապես չեն նշմարում դրանք:

***Տարօրինակ արարածներ են մարդիկ. իրար հանդեպ կեղտոտ քայլեր են կատարում, բայց ներումը հայցում են Աստծուց: