Մահապատիժ` «մահացու կոկտեյլով»


88 տարեկան մի կնոջ բռնաբարելու համար մահապատժի դատապարտված 30-ամյա վիրջինացի Ջերրի Թորել Ջեքսոնը առաջին ամերիկացին է, ում վրա փորձարկվել է նոր դեղանյութը: Նրա մահապատիժը հենց այդպես էլ նախատեսված էր` հատուկ խառնուրդով պատրաստուկի միջոցով, որը նա ստացել է ներերակային ներարկումով: Հայտնի է, որ «մահացու կոկտեյլի» մեջ թունավոր նյութերի հետ մեկտեղ առկա են սեդատիվ պատրաստուկներ, որոնք արագ ու անցավ մահ են առաջ բերում: Մահապատժի դատավճիռը կայացվել էր դեռևս 2001 թ., ու այն ի կատար ածելը ձգձգվելն ակամայից 10 տարով երկարաձգել էր Ջեքսոնի կյանքը: Հավանաբար նա հասցրել է հոգեպես նախապատրաստվել մահվանը և հրաժարվել է վերջին խոսքից: Պատրաստուկի ներարկումից 4 րոպե անց բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը: