Հետո ի՞նչ, որ թագավոր ու թագուհի եք


Գերմանական Լադենբուրգի «Ոսկե աստղ» ռեստորանում ընթրել ցանկացող թագավորական ընտանիքին կոպտորեն դուրս են հրավիրել` ազատ սեղան չունենալու պատճառով: Կառլ թագավորին ու Սիլվիա թագուհուն հենց մուտքի մոտ կանգնեցրել են և ասել, որ ազատ տեղ չկա: «Ոսկե աստղի» տիրուհի Նադի Շելենբերգերը նրանց «անգնահատելի» խորհուրդ է տվել` ուրիշ ռեստորան որոնել: Ապշահար զույգը արագ հեռացել է: - Հիմա մեզ այս քաղաքում ամենահիմարն են համարելու` չնայած մեզ համար միևնույն է: Մեզ մոտ գալու համար ցանկացած մարդ պետք է սեղան պատվիրի. կարևոր չէ` թագավորական ընտանիքի անդամ կլինի, թե հասարակ մահկանացու,¬ մեկնաբանել է Շելենբերգերը: Գերմանիան Շվեդիայի թագուհու հայրենի երկիրն է: Սիլվիան ծնվել է գերմանական Հեյդելբերգում: