«Քնկոտ» անգլուհին


Արդեն երկու ամիս 21¬ամյա Լիլի Քլարկն օրական քնում է 23 ժամ` արթնանալով միայն սնվելու համար: Աղջիկը տառապում է սակավադեպ` Քլեյնե¬Լևինի կոչվող ախտանիշով: Եվ ամբողջ 2 ամիս անընդմեջ Լիլին անցկացնում է անկողնում` իրական կյանքի փոխարեն «վայելելով» երազների աշխարհը: Օրական ընդամենը 60 րոպեով աղջիկն իրականություն է վերադառնում, այն էլ` ինչ¬որ բան ուտելու համար: Նրա ուժերը չեն բավականացնում` գոնե իր դժբախտ ծնողների հետ շփվելու: Հիվանդության առաջին նոպան Լիլին ունեցել է 4 տարի առաջ: Չմուշկներով սահելուց հետո, Քլարկների ընտանիքը գնացել է ռեստորան` քաղցը հագեցնելու: Հոգնած աղջիկը նիրհել է բազկաթոռի մեջ, և ծնողներին ոչ մի կերպ չի հաջողվել նրան արթնացնել: - Մատուցողները դեռ չէին հասցրել բերել մեր պատվերը` երբ Լիլին քնեց: Մենք չկարողացանք արթնացնել նրան և հարկադրված էինք գրկած տանել ռեստորանից,¬ հիշում է մայրը` Ադելը: Ամենահազվադեպ այս նյարդաբանական խանգարման դեմ, դժբախտաբար, դեղամիջոց չկա: Այդ պատճառով «քնած գեղեցկուհին» չի կարողանում պայքարել հիվանդության դեմ և արթնանալ: