Անծանոթ նմանակը


Իտալիայի թագավոր Ումբերտո 1¬ինը մի անգամ Մոնցա քաղաքի փոքրիկ մի ռեստորան է մտնում` ճաշելու: Ի նշան մեծարանքի, նրա պատվերն ընդունում է հաստատության տերը, որի արտաքինն ապշեցնում է թագավորին` կարծես իր պատճենը լիներ: Տղամարդիկ զրուցում են և պարզում, որ իրենք այլ ընդհանրություններ էլ ունեն. երկուսն էլ ծնվել են նույն տարում ու նույն օրը` 1844 թ. մարտի 14¬ին: Երկուսն էլ ծնվել են նույն քաղաքում և ամուսնացած են նույն` Մարգարիտա անունով կանանց հետ: Տերն իր ռեստորանը բացել էր հենց Ումբերտո 1¬ինի թագադրման օրը… Զուգադիպությունների շարանն այսքանով չի ավարտվում: Թագավորը սկսում է ավելի հաճախ այցելել այդ ռեստորան: Բայց մի օր նրան հայտնում են, որ ռեստորանի տերը սպանվել է կրակոցից: Թագավորը չի էլ հասցնում վշտանալ` երբ արքայական կառքը շրջապատած ամբոխից արձակված մի գնդակ էլ նրա կյանքն է խլում: