Զարմանալի զուգադիպություններ


Մտքերի, արարքների, միջադեպերի զուգադիպություններ. որքան էլ անհավանական թվան, այնուամենայնիվ, պատահում են: Եվ` բոլոր ժամանակներում: Մեր օրերում նույնպես քիչ չեն դրանք: Եթե մեր ընթերցողների կամ նրանց ծանոթ¬բարեկամների կյանքում եղել են նման հետաքրքիր զուգադիպություններ, պատրաստ ենք տպագրել դրանք: Z Շոտլանդական Ռուտվել գյուղի բնակիչները 1975 թ. տարված դիտում էին «80 օր աշխարհի շուրջը» կինոնկարը: Եվ հենց նույն պահին, երբ կինոնկարի հերոսները նստում են օդապարիկ և կտրում ճոպանը` գյուղի վրա ընկնում է ամենաիսկական մի օդապարիկ: Z 1974 թ. Անգլիայի Դերբի քաղաքի մի բնակիչ լսում էր «Վայրի սագի լացը» ձայնապնակը: Եվ այդ թռչունները երկար սպասեցնել չտվին. վայրի մի սագ նույն պահին կոտրելով երգասերի տան ապակին, «ներխուժել» է ննջարան, իսկ երկուսը վայրէջք են կատարել բակում և սագավարի մի լավ կռնչացել: Z Անգլիացի Մելկինսների ընտանիքը Բեդֆորդշիրի Դունստեյբլ քաղաքի իրենց տանը հեռուստատեսությամբ «Տիտանիկն» էին դիտում: Երբ նավը պետք է սասանվեր սառցաբեկորին հարվածելով, Մելկինսների տունը ճայթում է` սառույցի հարվածից: Եզակի երևույթ էր տեղի ունեցել. սառցե ասուպն այդ պահին ճեղքել էր տանիքը և թաղվել առաստաղի մեջ: Z Ռուսական «Թռչող» («Լետուչիյ») անունը կրող ռազմական նավի բոլոր բոցմաններն ու կապիտանները «թռչնային» ազգանուններ են ունեցել` Վորոբյով, Լեբեդև, Պտիցին, Գուսև: ZՏերնոպոլի մարզի Բորշչև քաղաքի ճաշարանում իրար հետ աշխատում էին Կաշա, Բորշչև և Լապշինա ազգանուններով խոհարարներ: Ընդ որում` վերջինը եկել էր Կաշին քաղաքից: