Նույնիսկ` անհատույց


Ռուսաստանցիների մեծամասնությունը` 80 %¬ը, չի էլ լսել, որ ՆԳՆ¬ն մինչև 300 հազար ռուբլի պարգև է առաջարկելու` նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին հավաստի տեղեկատվության համար: Այդուհանդերձ, նրանց 36 %¬ը կարծում է, որ խրախուսանքը կնպաստի հանցագործությունների նվազմանը, իսկ 34 %¬ը համամիտ չէ նրանց հետ: Ինչպես փաստել են «Հասարակական կարծիք» հիմնադրամի սոցիոլոգների կատարած հարցումները` կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին անվճար տեղեկատվություն հաղորդել պատրաստ է քաղաքացիների 56 %¬ը: Նրանց անհանգստացնում է ու «ձանձրացրել է բեսպրեդելը», և իրազեկելը նրանք համարում են իրենց քաղաքացիական պարտքը: Քաղաքացիական պարտքի գիտակցումն, իհարկե, գնահատելի ցուցանիշ է: Բայց երկրորդ գործոնն էլ կա. այդ 56 %¬ը վստահ է, որ իրենց տրամադրած տեղեկատվությունը կծառայի նպատակին ու կապահովի նաև իրենց անվտանգությունը: Մեզանում, ավաղ, թերահավատորեն են վերաբերվում հասարակական կյանքի պահապանների աչալրջությանը: