Դա ևս խոսքի ազատություն է


Հանրապետական կոմիտեն նոր կայք է բացել, որտեղ տեղադրված են Բարաք Օբամայի պատկերով բացիկներ` անպատկառ մակագրություններով (տեղեկացրել է Life News¬ը): Միացյալ Նահանգների նախագահն արձակուրդի օրերին մեկնել է Մարտաս Վինյարդ առողջարանային կղզի: Ողջ երկիրը դժգոհում է, որ նա հեռացել է երկրից` այսքան ծանր ժամանակներում: Այս առնչությամբ էլ հանրապետական կոմիտեն նոր էջ¬կայք է ստեղծել` նվիրված Բարաքի հանգստին: Այնտեղ տեղադրված լուսանկարային բացիկները պատկերում են գոհունակ նախագահին, սակայն դրանց մակագրություններն ամերիկյան քաղաքացիների վերաբերմունքն են արտահայտում` ընդդեմ ստեղծված իրավիճակի: Օրինակ` «Ես ուր որ է` կզբաղվեմ գործազրկության հարցերով… Բայց` ոչ այսօր», կամ` «Կարծում եմ` բոուլինգում իմ բախտն ավելի է բերում, քան վարկանիշում»: Ասում են` արդեն ավելի քան 400 հազար մարդ օգտվել է կայքից և ծաղրանկարներն ուղարկել տարբեր հասցեներով: