Կաստրոն քննադատել է


Կուբայական հեղափոխության կնքահայր Ֆիդել Կաստրոն խստորեն քննադատել է ամերիկյան իշխանությունների` ռազմական և առողջապահությունը մատչելի դարձնելու ուղղությամբ ավելացող ծախսերի քաղաքականությունը: - Մինչ ԱՄՆ-ն վիթխարի միջոցներ է վատնում` սպանության տեխնոլոգիաների զարգացման վրա, այդ երկրի նախագահը քրտնադեմ ձգտում է առողջապահական ծառայություն ապահովել 50 միլիոն ամերիկացիների համար, ովքեր հիմա զրկված են դրանից,- գրել է Ֆ. Կաստրոն` իր «Մտորումներ» շարքի նոր հոդվածում (տպագրված Gubadebate կայքում): Նա հիշեցնում է վերջերս մամուլում նկարագրված այն միջադեպը, երբ 8 հազար մարդ (հիմնականում` գործազուրկներ) շտապել էր Լոս Անջելեսի մարզադաշտ, որտեղ անվճար բուժսպասարկում էր կազմակերպել այսպես կոչված 3-րդ աշխարհի երկրների հետ աշխատող կլինիկաներից մեկը: - Ոմանք եկել էին հարյուրավոր կիլոմետրեր հեռվից,- որպեսզի բուժօգնություն ստանան,- նշել է Կաստրոն: Հավելելով, որ Միացյալ Նահանգներում արյան հետազոտումն արժե 500 դոլար, իսկ սովորական ատամնաբուժությունը կարող է գերազանցել 1000 դոլարը, Կուբայի հեղափոխական առաջնորդը եզրահանգում է. - Աշխարհին ի՞նչ հույս կարող է ներշնչել այդ հասարակությունը: Նրա խոսքերով` կոնգրեսական լոբբիստները ձգտում են եկամուտներ ստանալ` մշակելով հասարակ օրենք` տասնյակ միլիոնավոր աղքատ մարդկանց, սևամորթների ու լատինաամերիկացիների բուժօգնությունն ապահովելու մասին: - Նույնիսկ շրջափակման մեջ գտնվող Կուբան կարողացավ այդ անել: Ավելին, Կուբան կարողացավ առողջապահության բնագավառում համագործակցություն ստեղծել 3-րդ աշխարհի տասնյակ պետությունների հետ: Ֆիդելի համար անընդունելի է նաև, որ Նահանգները հսկայական միջոցներ է ծախսում` ռազմական ռոբոտներ գնելու ու ստեղծելու համար: - Եթե անդրազգային միավորումների կողմից կառավարվող ռոբոտները կարող են փոխարինել այդ տերության պատերազմող զինվորներին, ո՞վ է կանգնեցնելու իրենց արտադրանքի համար նոր շուկաներ որոնող այդ միավորումներին: - Այդ միավորումները կարող են աշխարհը լցնել ռոբոտներով, որոնք աշխատատեղերից դուրս կմղեն միլիոնավոր մարդկանց: Կամ, ինչը ավելի լավ կլիներ, գիտնական ները ճիշտ նույն կերպ կարող են ստեղծել երկիր կառավարելու ունակ ռոբոտներ. այդպիսով նրանք կփրկեն այս ԱՄՆ-ի կառավարության ու Կոնգրեսի սոսկալի, հակասական և ամոթալի աշխատանքից: Անկասկած` ռոբոտներն այդ աշխատանքն ավելի լավ ու ավելի էժան կանեն,- հեգնանքով եզրափակել է Կաստրոն: (Տեղեկացրել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ" -ն):

Գոհար ԲՈՏՈՅԱՆ