Հա՞ որ


ՔԻՉ էր մնում` հերթական տհաճ անակնկալը մատուցվեր «Հայկական էլցանցեր» ռուսական ընկերության կողմից: Այստեղ, պարզվում է, էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման խնդիրը միշտ է «հրատապ», ու դրան հասնելու համար կառույցի ղեկավարները պարբերաբար հորինում են առիթներ: Թվում էր, թե այդպես էլ չհիմնավորված ապրիլմեկյան թանկացումը ձմռան նախաշեմին միգուցե հօգուտ սպառողի վերանայվի, քանի որ իր այդ անհեթեթ քայլով էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը լուրջ խնդրի առաջ է հայտնվել: Ապրանքի սպառումն այստեղ կարծեք թե դժվարալուծելի է դառնում. կլորիկ 5 դրամով թանկացված հոսանքի սպառման դիմաց վճարումները հավաքագրելու հարցում իսկ լուրջ դժվարություններ են առաջ եկել: Այսպես, «Հայկական էլցանցերը» հաստատ հեռուստաընկերութ յուններին չէր վճարի` հոսանքազրկման վտանգի մասին սպառողներին ծանուցելու համար: Մինչդեռ այս ամենն ավելի լավ հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպիսին է լինելու իրավիճակը «յոթ սարի» պատնեշներն արդեն հաղթահարող ձմեռային ամիսներին: Պարզվում է սակայն, որ այս համակարգում առկա ալան-թալանը դեռևս 90-ականների անգերազանցելի բարձրության վրա է: Հանրապետության վարչապետը մասնավորապես օրերս նշել է, թե հարկավոր է էլեկտրաէներգիա արտադրող ընկերություն ներում կրճատել` ստվերային վաճառքը` թանկացման վտանգը չեզոքացնելու նպատակով: Ստացվում է, որ մեր էլեկտրիկներն ու նրանց ղեկավարներն ապօրինաբար սեփական գրպանում կուտակվող սև փողերի ծագումնաբանությունը լղոզած լինելու համար նախատեսում են հնարավոր վնասները վերականգնել ինչ-որ կերպ հոսանքի վարձ վճարող բաժանորդների հաշվին: Այսքանից հետո, իհարկե, լրիվ անհնար է դառնում հավատալ այս և նման մյուս կառույցների ղեկավարների հավաստիացումներին, թե իրենք սակագները ճարահատյալ են վերանայում: Ճարահատը խեղճուկրակ սպառողն է, ում պարանոցի օղակն արդեն սեղմվել է` խեղդելու աստիճան: Ավելին, մեկ անգամ ևս հաստատվում է, որ ապրիլմեկյան թանկացումները բացարձակապես հիմնավորված չէին: ՉՆԱՅԱԾ ինչի՞ մասին է խոսքը: Շատերին նման հարցերը չեն էլ հետաքրքրում: Մենք համաքաղաքացիներ ունենք, ովքեր ավելի շատ դրսում են լինում, քան հանրապետությունում: Այստեղ լինելու դեպքում էլ նման հարցերը նրանց քիչ են հետաքրքրում, քանի որ գերվճարունակ են, իսկ ուզած դեպքում էլ կարող են նաև չվճարել: Նրանց պարագայում անջատումների մասին խոսք անգամ չի կարող լինել: Ծիծաղելի է: Մի՞թե Տանզանիա որսի գնացած հանրապետության երկրորդ Նախագահը կարող է հոսանքի, ջրի ու մյուս վարձավճարները ժամանակին մուծելու հոգսն ունենալ: Բանն այնտեղ է հասել, որ հայկական լեռնաշխարհն արդեն փոքր է թվում Ռոբերտ Քոչարյանին, ու աշխարհն իրենը համարելով, նա որոշել ու որդու` Սեդրակի հետ հեռավոր Տանզանիան է նոր որսավայր ընտրել: Մինչդեռ հիմա ճիշտ ժամանակն է` հենց մեր անտառներում արքայական այս վայելքին տրվելու: Մի քանի օր առաջ հանրապետությունում պաշտոնապես որսի սեզոնն է բացվել, և իհարկե, ոչ ամեն ինչ, բայց ասենք նապաստակներին կարելի է հետապնդել: Այլապես ամեն մի պատահած կենդանու ուղղությամբ անխղճորեն գնդակներ ճայթեցնելը իսկի էլ մարդասիրական ու պաշտոնավորին վայել արարք չի համարվի: Ի¯՞ՆՉ արած, պատահում է նաև այնպես, որ մարդիկ շատ անմեղ արարքների համար էլ են պատժվում: Նման վտանգի առաջ են հայտնվել 43 ադրբեջանցիներ, ովքեր մայիս ամսին կայացած «Եվրատեսիլի» մրցույթում համարձակվել են Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի օգտին քվեարկել: Այստեղ նախ ադրբեջանական համապատաս խան ծառայությունների «օպերատիվությունն» է զարմացնում, քանի որ իրենց հայրենակիցներից վրեժխնդիր լինելու համար արդեն ամբողջ երեք ամիս է կորսվել: Չէ՞ որ ամեն ինչ շատ ավելի վաղ կարելի էր կազմակերպել, եթե վերաբերմունքի հիմքում ոչ թե շարքային քաղաքացիների ճաշակն ու նախասիրություններեն են դրվում, այլ «Եվրատեսլիլի» հետ բացարձակապես առնչություն չունեցող ինչ-ինչ ուրիշ հարցեր: