Կարմիր հրապարակում` մերկամարմին

ՀԱՆՈՒՆ ՊՈՒՏԻՆԻ

Հանուն սիրո ինչեր միայն չեն կատարվում այս աշխարհում: Ու դեռ ինչե˜ր են սպասվում… Իսկ այս մեկն` առայժմ ամենաարտառոցը, երևի իտալուհի Աննա Ազերլիի սիրո խոստովանությունն է: Եվ գիտե՞ք ում` Ռուսիո նախագահ Վլադիմիր Պուտինին: Ու գիտե՞ք ինչպես…

Օպերային երգչուհի Ազերլին (Աննա Մարիա Բարտոլինի) որոշել է իր աջակցությունը հայտնել և սերը խոստովանել Պուտինին` մերկանալով Կարմիր հրապարակում (տեղեկացրել է Life-ը): Իր փարթամ կրծքերով շատերին գայթակղած կինը ՌԴ գլխավոր հրապարակ է մտել ջրաքիսի մորթուց մուշտակով և կենտրոնում հանել է մուշտակը` մնալով միայն ներքնազգեստով ու գուլպաներով: Ու հենց այդ «հանդերձով» էլ նա տեսախցիկի առջև խոստովանել է, որ նուրբ զգացմունքներ է տածում Պուտինի հանդեպ և իր բողոքն է արտահայտում նրա երկրի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների դեմ:

Հոգով ու մարմնով անկեղծացած իտալուհին չի երկմտել նաև բարձրաձայնել, որ երազում է Ռուսաստանի առաջին տիկինը լինել:

37-ամյա Աննա Ազերլին ծագումով Նոր Զելանդիացի է: Փոքր հասակից նա աչքի է ընկել իր հրաշալի ձայնով և երաժշտական բացառիկ լսողությամբ և ուսանելու է մեկնել Միլան: Իր երգչական 11 տարիների ընթացքում նա հասցրել է ելույթներ ունենալ աշխարհահռչակ օպերային թատրոններում` Միլանի «Լա Սկալա»-ում, Նյու-Յորքի «Մետրոպոլիտեն»-օպերա»-ում և «Քարնեգի-հոլլ»-ում, Փարիզի «Բաստիլի օպերայում» ու Լոնդոնի «Քովենթ-գարդեն»-ում: