Ամուսնալուծվեց` կնոջն անշպար տեսնելով


Արաբական Միացյալ Էմիրաթների 34-ամյա բնակիչը երկու շաբաթից էլ քիչ էր ապրել 28-ամյա կնոջ հետ, երբ լողափին հանկարծ նրան տեսել էր բնական տեսքով` առանց շպարանքի (գրել է thehindu.coΗ-ը):

Գժտությունը տեղի է ունեցել Շարջայի Ալ Մամզար լողափում` երբ կինը դուրս է եկել ջրից: Ամուսինը նկատել է, որ նա այնքան գեղեցիկ չէր, որքան հարսանիքից առաջ էր և սկսել է մեղադրել նրան, թե խաբել է իրեն` անչափ շատ կոսմետիկա օգտագործելով:

Տղամարդու հիասթափությունը մեծացել է, երբ պարզել է, որ կինը պլաստիկ վիրահատություն է կատարել, արհեստական թարթիչներ և լինզաներ է կրում:

Հոգեբան-խորհրդատու բժիշկ Աբդուլ Ազիզ Ասաֆը տեղեկացրել է, որ իր կլինիկա մի կին է դիմել` խնդրելով օգնել, որ հաղթահարի ամուսնալուծության հետևանքով ձեռք բերած հոգեկան տառապանքները: Կինը պատմել է, որ պատրաստվում էր ամուսնուն պատմել ճշմարտությունը, սակայն չի հասցրել:

Արտառոցության չափ անհավանական պատմություն է` ոմանց համար զվարճալի, ոմանց համար էլ` ողբերգական: