Ավելորդ չէ գիտենալ


Մեր թվարկությունից առաջ 153 թ. ի հայտ է եկել թուղթը: Այն պատրաստված էր բամբուկի նրբաթելերից և թթենու բնափայտից: Անչափ դժվար էր այդ թուղթը կտրել, որովհետև կոպիտ էր ու հաստ: Միայն 19-րդ դարում է հայտնագործվել թուղթ արտադրող ավտոմատ մեքենան` կաշվե շարժակով:

Ավելորդ չէ գիտենալ նաև, որ`

1.Հռոմեացի բանաստեղծ Վերգիլիոսի ստեղծագործությունների իսպանական հրատարակությունն առաջինն է, որը տպագրվել է շեղագիր: Դա տեղի է ունեցել 1501 թ.` տպագրող հաստոցի հայտնագործումից 50 տարի հետո:

2. «Գրչահատ» դանակ արտահայտության հեղինակը գրողներն են, ովքեր 19-րդ դարում սկսել են գրել մետաղյա, այլ ոչ թե փետուրե գրչածայրերով: Սակայն այս գրչածայրերը հարկավոր էր պարբերաբար սրել: Հենց դրա համար էլ գտնվեց և հաջողությամբ օգտագործվում էր «գրչահատ» դանակը:

3.Առաջին տպագիր գրքի հեղինակը կորեացիներն են: Այն պատմում էր Բուդդայի և կուսակրոն հոգևորականների մասին և տպագրվել է 1377 թ.:

4.Միայն չինական Ցզյանյուն գավառում գործածվում է կանացի գաղտնի լեզու: Այն հորինել են կանայք, որպեսզի իրար հետ հաղորդակցվեն այն ժամանակներում, երբ նրանց արգելված է գրագետ լինել:

5.Նույնիսկ շատ հին ժամանակներում, երբ գրքերն անչափ թանկ էին, գործում էին անվճար գրադարաններ: Եվ որպեսզի հնարավոր չլիներ գրքերը գողանալ, դրանք շղթաներով ամրացնում էին երկաթե կանդալներով և ամրացնում գրադարակներին:

6.19-րդ դարում Անգլիայում, թուղթ խնայելու նպատակով, նամակները գրում էին հորիզոնական, հետո` ուղղահայաց: Շատ թանկ էր ոչ միայն թուղթը, այլ նաև փոստային ծառայությունները:

7.1920-1940 թվականների ընթացքում բոլշևիկները փորձում էին հին սլավոնական երկու այբուբեններից մեկը` կիրիլլիցան փոխադրել լատինական այբուբեն: Բայց ոչ մի կերպ դա չհաջողվեց:

8. Ինչպես հայտնի է` արաբները գրում և կարդում են աջից` ձախ: Սակայն թվերը նրանք գրում ու կարդում են ձախից` աջ:

9. 3-րդ դարում գոթերը (գերմանական ցեղեր` 2-9-րդ դարերում) մարդու կյանքից ավելի թանկ էին գնահատում գիրքը: 297 թ. Աթենք ներխուժելով` նրանք բազմաթիվ մարդիկ են սպանել, սակայն ձեռք չեն տվել որևէ գրքի:

Այնպես որ` վերագնահատենք ու սիրենք գրքերը` որպես լավագույն բարեկամ ու խորհրդատու: