Գագարինը 13-րդն էր

Կեղծիքի հերթական շղարշը հօդս է ցնդում

Կեղծիքի հերթական շղարշը հօդս է ցնդում: Իրականությունն այն է, որ 1961 թ. ապրիլի 12-ին Սովետական Միության արձակած տիեզերանավով Յուրի Գագարինը տիեզերք է գնացել: Սովետմիության առաջին տիեզերագնացն իսկապես հերոս է, և նրա սխրանքը չի կարող ստվերվել ոչ մի պարագայում: Կեղծիքն էլ բացարձակապես չի առնչվում նրա անձին ու խիզախությանը: Սակայն նա ոչ թե աշխարհում առաջին, այլ 13-րդ տիեզերագնացն էր, որ ակոսել է վերմոլորակային տարածքը: Նրանից առաջ վերերկնային անհունը հասած 12-ը զոհվել են` դեպի աստղերը ուղի բացելով Գագարինի համար, ով առաջինն էր` որպես կենդանի վերադարձող: Եվ աններելի է` իրենց կյանքը գիտության զարգացման զոհասեղանին նվիրաբերածների անուններն անտեսելն ու մոռացության մատնելը:

Փաստերն առկա են, բայց ինչո՞ւ դրանք չեն հրապարակվել:

Տիեզերքը գրավելու ուղղությամբ ԽՍՀՄ թիվ 1 անհաջող փորձի մասին առաջինը պատմել են իտալացիները: 1959 թ. դեկտեմբերին ContinentΖl հեռագրային գործակալությունը հայտարարել էր, որ իր տվյալներով` մարդիկ ուղարկելու ԽՍՀՄ տիեզերական ծրագիրը գոյություն ունի 1957 թվականից: Եվ բոլոր թռիչքները կատարվում են գաղտնի, որովհետև թռիչքային պայմանները մարդկային չեն, ռուսներն ասես թռչում են ռմբանետ հրթիռներով: Իտալացիները հաղորդել են, որ առայժմ որևէ հաջողված թռիչք չի եղել և որպես օրինակ` գործակալությունը հրապարակել է զոհված 4 տիեզերանավորդների անունները` Ալեքսեյ Լեդովսկի, Սերգեյ Շիբորին, Անդրեյ Միտկով և Մարիա Գրոմովա:

Այս հրապարակման ոգին ասես շարունակեցին արևմտյան լրատվամիջոցները` գրելով, որ 1960 թ. սեպտեմբերի 27-ին Բայկանուրում արձակման պահին ջախջախվել է Իվան Կաչուրին տեղափոխող տիեզերանավը: Իսկ մեկ ամիս անց պայթել էր «Վոստոկ» սերիայի տիեզերանավը` Պյոտր Դոլգանովի հետ միասին:

1961 թ. ապրիլի 11-ին ամերիկյան DΖily Worker-ը հաղորդագրություն էր հրապարակել, որ ապրիլի 7-ին տիեզերանավով ուղեծրային հաջող թռիչք է կատարել նշանավոր ավիակոնստրուկտորի որդին` փորձարկիչ-օդաչու Վլադիմիր Իլյուշինը: Սակայն վայրէջքի պահին սարքը խափանվել է, և տիեզերագնացը վայրէջք է կատարել Չինաստանում. դրանից հետո Իլյուշինի ճակատագիրն անհայտ է:

Բայկանուր տիեզերակայանի 50-ամյակին նվիրված մի հրապարակման մեջ «Շպիգել» պարբերականն առաջին անգամ հայտարարել էր ռուս տիեզերագնացների գոյության մասին. նրանց, ովքեր Երկիր մոլորակը տեսել էին ուղեծրից` մինչև Գագարինի թռիչքը:

ԽՍՀՄ-ը, հիմա էլ` դրա իրավահաջորդ Ռուսաստանը, հարկ չեն համարում մեկնաբանել արևմտյան ԶԼՄ-ների հայտարարություններն այդ թեմայով, և առայսօր մեզ համար անհայտ են մնում տիեզերքի առաջին հերոսների անունները. մինչդեռ այդ անունները վաղուց հայտնի են ազատ աշխարհում:

Ահա այդ անունները.

1. Ալեքսեյ Լեդովսկի.  թռիչքը` 01.11.1957 թ. (տեղեկացրել է ContinentΖl-ը):

2. Սերգեյ Շիբորին. թռիչքը` 01.02.1958 թ. (տեղեկացրել է ContinentΖl-ը):

3. Անդրեյ Միտկով.  թռիչքը` 01.01.1959 թ. (ContinentΖl):

4. Մարիա Գրոմովա.  թռիչքը` 01.06.1959 թ. (ContinentΖl Իտալիա):

5. Գենադի Զավոդոսկի.  թռիչքը` 15.05.1960 թ. (ContinentΖl Իտալիա):

6. Իվան Կաչուր. թռիչքը` սեպտեմբեր-հոկտեմբեր, 1960 թ. (Reuters. Իտալիա):

7. Պյոտր Դոլգով.  թռիչքը` 11.10.1960 թ. (AssociΖted Press. ԱՄՆ):

8. Ալեքսեյ Բելոկոնով. թռիչքի 3 տարեթիվ է նշվում` 1960, 1961, 1962. նշվում է նաև, որ թթվածնի անբավարարությունից խեղդվել է տիեզերքում (տեղեկացրել են ReΖders Digest-ը (ԱՄՆ) և իտալական Corriere dellΖ SerΖ-ն):

9. Ալեքսեյ Գրաչև. թռիչքը` 28.11.1960 թ. (տեղեկացրել է Corriere dellΖ SerΖ-ն):

10. Գենադի Միխայլով. . թռիչքը` 04.02.1960 թ. (AssociΖted Press. ԱՄՆ):

11. Վալենտին Բոնդարենկո. թռիչքը` 23.03.1961 թ.:

12. Վլադիմիր Իլյուշին. թռիչքը` 07.04.1960 թ. (DΖily Worker. Մեծ Բրիտանիա):