Արգելանք` հնդկական հեռուստահաղորդումներին


Այսուհետ իսպառ բացառվում է Հնդկաստանի հեռուստատեսային և ռադիո հաղորդումները հեռարձակել Պակիստանում: Արգելանքը տարածվում է նաև Բոլիվուդի հնդկական հանրահռչակ ֆիլմերի ու սերիալների վրա: Պակիստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ այդ արգելքը շրջանցող հեռուստալիքներն ու ռադիոկայանները կփակվեն:

Հնդկաստանի և դրա հարավ-արևելյան Պակիստանի Իսլամական Հանրապետության հարաբերություններում լարվածության աճ է նկատվում վերջին ժամանակներում: Դա հատկապես շոշափելի է երկու երկրների սահմանային վիճելի շրջաններում, ուր հաճախակի են դարձել հարձակումները զինվորականների և խաղաղ բնակչության վրա:

Հոկտեմբերի սկզբներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ լրջորեն մտահոգված է Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերություններում արձանագր վող լարվածության մեծացմամբ: Նա դրկից պետություններին կոչ է արել առավելագույն զսպվածություն հանդես բերել և շուտափույթ քայլեր ձեռնարկել` երկկողմ հարաբերությունները կարգավորելու:

Միջազգային կառույցները կոչ են անում, մարդկությունը երազում է խաղաղ ապրել: Սակայն առայժմ ողջ աշխարհում միայն ու միայն նորանոր սրացումներ են արձանագրվում: Ուրեմն ովքե՞ր են սադրում թշնամանքն ու պատերազմները: Արդյո՞ք այս կամ այն պետության իշխանավորները…