900 կմ-անոց պատ` Սիրիայի սահմանին


Թուրքիայի նախաձեռնությունն է: Սիրիայի հետ ունեցած սահմանի մի հատվածում արդեն ավարտվել է բետոնե պատի շինարարությունը (այդ մասին հաղորդել է «Անադոլու» պետական գործակալությունը): Այն բարձրացվել է 3 մետր երկարություն և 4 մետր բարձրություն ունեցող բետոնե մեծ աղյուսներով: Պատի ընդհանուր երկարությունը 911 կիլոմետր է լինելու:

Պատի ողջ երկարությամբ տեղադրվում են 8 մետրանոց նորաոճ տեսողական աշտարակներ` հագեցած ծանր զենքերով և ազդանշանային ավտոմատ համակարգով:

Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ այդ կերպ Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի են ստեղծում` «ահաբեկիչներից» պաշտպանվելու համար: Ահաբեկիչներ ասելով էլ նկատի ունեն Իսլամական պետության ջիհադիստներին և քուրդ զինյալներին:

Ստացվում է, որ Թուրքիան վախեցա՞ծ է:

Վախենալու առիթներ նա շատ ունի, իհարկե: Գուցե նաև իր փաշաների հոշոտած դիակների ուրվականնե՞րը նրան հանգիստ չեն տալիս: Սա, իհարկե, խղճի հարց է, իսկ Թուրքիայի խիղճը ենիչերիների յաթաղանի ծայրին է:

Ու լավ է, որ վախենում է:

Եթե, իհարկե, վախենում է: