1400-ամյա հակադեպրեսանտ


Ասել է թե` դեռ 14 դար առաջ ընկճախտ կոչվածի դեմ մարդկությունը բուժամիջոց է գտել: Ու օրերս Ստամբուլի Քյուչուկչեքմեջ լճի ափին հնագետները գտել են այդպիսի դեղերի խորագույն մի հավաքածու. շուրջ 700 տարաներ` դեղանյութի մնացորդներով (տեղեկացրել է Ancient Origins-ը):

Ուսումնասիրողները ենթադրում են, որ այդ հակադեպրեսանտները կարող էին օգտագործել խեցե սրվակներ` սրտային հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով:

- Սկզբում մեզ թվաց, թե շուրջ 400 սրվակ ենք գտել, սակայն սոսնձի ծածկույթը մաքրելուց հետո պարզվեց, որ դրանք 700-ն են,- պատմել է պեղումների ղեկավար Սնգուլ Այդինգունը` հավելելով, որ խեցե շշերի հետ մեկտեղ գտել են նաև տարատեսակ հավանգներ, ծեփաթիակներ և հավանգակոթեր:

Ամենայն հավանականությամբ` հնէաբաններն անսպասելիորեն դեղի հնագույն արտադրամաս են գտել: Գիտնականներին հաջողվել է պարզել, որ գրեթե 1,5 հազար տարի առաջ մարդիկ գերազանցապես բուժվել են մեթանով և ֆենանտրեն թմրադեղերով: Առաջին թմրամիջոցն օգտագործվել է որպես անալգետիկ (ցավազրկող), երկրորդը` որպես հակադեպրեսանտ:

Գույքագրումից հետո գտածոների մեծ մասն ուղարկվել է թանգարան (գրել է vesti.ru-ն): Բայց, հավանաբար, դրանց ավելի հանգամանալի ուսումնասիրությունը լուրջ հուշումներ կարող է անել բժշկագիտությանը: