Փախստականները փախել են Լատվիայից


Խորհրդային ժամանակներում երանելի համարվող Մերձբալթյան հանրապետությունները, պարզվում է, այնքան էլ հարմարավետ չեն բնակության համար: Համենայն դեպս` Լատվիան վանել է բոլոր այն ներգաղթյալներին, որոնց այս երկիրն ընդունել էր Եվրամիության սահմանած չափաքանակով (քվոտաներով):

Լատվիական հեռուստատեսությունը հաղորդել է, որ երկրում մնացած երկու փախստականներն էլ, ովքեր դեռ մնացել էին սեպտեմբերից հետո, վճռել են նույնպես հեռանալ և հաստատվել ավելի բարեկեցիկ Գերմանիայում:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին այստեղ տեղափոխվածները բողոքել էին կյանքի վատ պայմաններից: Մասնավորապես նրանք դժգոհ էին նպաստների նվազեցումից, որը պակասեցվել ու դարձել էր 139 եվրո: Միգրացիայի և քաղաքացիության գործերի վարչության ներկայացուցիչը հաղորդել է, որ այդ գումարով շատ դժվար է ապրել` ապաստանից դուրս:

Առժամանակ առաջ խոսվում էր նաև Գերմանիայում բարձրացված բողոքի ալիքի մասին. Հարմիշի քաղաքապետ Պարտենկիրհենն օգնություն էր խնդրել իշխանութ յուններից` միգրանտների ստեղծած անկարգությունները վերացնելու (vesti.ru):