Սրբապատկեր` Ստալինի դրոշմանկարով


MK¬ի լրագրողները մոսկովյան Սբ. Նիկոլայ եկեղեցում հայտնաբերել են Ստալինի պատկերով իկոնա, որը կախված է տաճարի մուտքից մոտ 10 մ հեռու` Սբ. Մատրոնա Մոսկովսկայայի սրբապատկերի կողքին£ Ստալին-սրբապատկերի ծագման մասին ոչինչ հայտնի չէ. եկեղեցում դժվարացել են ասել, թե ով է դրա հեղինակը£ Իսկ Կենտրոնական շրջանի եկեղեցիների ներկայացուցիչ հայր Վլադիմիրը ենթադրություն է հայտնել, որ դա նվեր է տաճարին£ - Հավանաբար ինչ¬որ մեկը նկարել է Ստալինին` հավատալով խոսք ու զրույցին և չիմանալով իրողությունը,¬ ասել է նա£ Իսկ համաձայն լեգենդի` Իոսիֆ Ստալինը 1941 թ.` պատերազմի ժամանակ, այցելել է Մատրոնա Մոսկովսկայային£ Հենց այդ այցն էլ դրոշմված է սրբապատկերին£ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև հավատացյալների ու հոգևորականների մեծ մասը կտրականապես բացառում են Մատրոնայի հետ Ստալինի ծանոթության փաստը` դա համարելով հորինվածք և խավարամտություն£ MK¬ն հիշեցրել է, որ Ստալինին սրբացնելու այլ փորձ ևս եղել է£ 2008¬ին նման մի աղմուկ էլ բարձրացել է Լենինգրադի մարզում գտնվող սբ. իշխանուհի Օլգայի տաճարի շուրջ. այնտեղ նույն սբ. Մատրոնայի պատկերի կողքին հայտնվել է Ստալինի պատկերն` ամբողջ հասակով£ Այն, իհարկե, հանվել է, իսկ դա կախող վանահայր Եվստաֆիյի դեմ ընդվզել են հոգևորականները£ Եվստաֆիյն էլ հայտարարել է, որ մոսկովյան տաճարի այդ պատկերն իրեն հուշել է դրա պատճենը նաև իրենց եկեղեցում ունենալ և ինքն էլ խնդրել է սրբապատկերներ կերտող Իլյա Պիվնիկին` պատկերել դրա մեծացված պատճենը£