Օդում, հիմա էլ` ջրում


Վրաց նախագահն ամռանը օդաչուական իր ունակություններն էր ցուցադրել, անցյալ շաբաթ էլ Սև ծովում մասնակցել է լողի մարաթոնին` մրցույթ, որի ընթացքում պնդակազմ երիտասարդները ցուցադրում էին իսկական տղամարդկանց վայել ֆիզիկական հատկանիշները£ Միխեիլը բաց ծովում լողացել է 3,5 կմ, և ըստ պաշտոնական տեղեկատվության` նա այդ արել է, որպեսզի զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրի աջարական ծովափի վրա£ - Ջուրն ընտի°ր է,¬ հայտարարել է Սահակաշվիլին` դուրս գալով ծովից, ուր նաև հասցրել էր ջրագնդակ խաղալ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի և Սպորտի նախարար Լադո Վարձելաշվիլիի հետ£¬ Աջարիայի ծովափերին կարելի է լողալ և արևից թխանալ` մայիսից մինչ նոյեմբեր. այդ սեզոնն այստեղ շարունակվում է 6 ամիս,¬ ասել է նա «Ռուսթավի-2» հեռուստաալիքով£ Ինչպես ֆրանսիական AFP¬ն է նշել. - Սև ծովի ջրերում մկաններով աշխատանքը հիշեցնում էր անցյալ տարի Սիբիրում` Պուտինի մասնակցությամբ կատարված հեռուստառեպորտաժի կադրերը, որոնցում Ռուսաստանի փաստացի կառավարիչն ու Սահակաշվիլիի երդվյալ թշնամին ներկայացվում էր սիբիրյան գետերից մեկում «բատերֆլայ» ոճով լողալով£ Սահակաշվիլին նույնիսկ հանդես է եկել մեղադրանքով` ընդդեմ Ռուսաստանի, որը 2008¬ին Վրաստանի դեմ պատերազմ է մղել, իսկ նրա հազարավոր զինվորներ ներկայումս տեղակայված են վրացական 2 անջատված շրջաններում£ - Վերջին տարիներին Վրաստանը հավակնոտ մի ծրագիր է իրականացնում` ձգտելով Աջարիան ու դրա մայրաքաղաք Բաթումին ներկայացնել որպես զբոսաշրջային հրապուրիչ ուղղություն£ Պուտինն ու Սահակաշվիլին չեն թաքցնում իրենց անձնական տհաճ հարաբերությունները£ Ընդ որում, Ռուսաստանի վարչապետը, ըստ եղած տվյալների` երդվել է վրաց նախագահին կախ տալ «ձվից» և ծիծաղել է` թե նա ինչպես է ուտում իր փողկապը£