Մաղթում եմ ու պարտավորեցնում


Հոբելյանը վաստակ է, ու քո այդ վաստակը տասնամյակներով է չափվում£ Այսօր արդեն` 8,5 տասնամյա գոյությունդ ես փաստում, սիրելի «Կանչ»£ Հոբելյանդ տոն է բոլոր ընթերցողներիդ համար` մամուլի մասին իրենց առաջին պատկերացումները ձևավորող նորօրյա դեռահասների ու նաև` տասնամյակներ առաջ քո շնորհիվ իրենց անցնելիք ուղին գտած անհատների£ Ժամանակի հրամայականով ծնունդ առնելով խորհրդահայ մամուլի ընտանիքում, դու իսկապես կանչն էիր դարձել բոլոր պատանիների, ովքեր մանկությանդ, երիտասարդությանդ ու հասունությանդ տարիներին ՊԻՈՆԵՐ էին կոչվում£ Պիոներ` ասել է թե` ռահվիրա, զինվոր£ Ու դու գիտության, մշակույթի, կրթության, մարզաշխարհի, գրականության... բոլոր¬բոլոր բնագավառների նվիրյալ զինվորներ էիր կրթում£ Քո իսկ երկրպագուներից շատ¬շատերի նման, սակայն, ընթացքդ դժվարացավ այն ցուրտ ու խավար տարիներին£ Բարեբախտաբար` դու էլ չերկնչեցիր, հավերժ պատանի մեր սիրելի թերթ£ Ու թեև բազում դժվարություններ հաղթահարելով, բայց շարունակում ես անցյալը գալիքին կամրջող հուշարձան մնալ. բաբախո°ղ սրտով կենսունակ հուշարձան£ Շարունակո¯ւմ ես ընթացքդ, սիրելի «Կանչ»` շնորհիվ իրենց սկզբունքներին ու քեզ չդավաճանած մի փոքրիկ խումբ նվիրյալների, ում խինդ է պարգևում ամեն համարիդ ծնունդը£ Չես ընդհատում կենսագրությունդ` նաև այն մարդկանց շնորհիվ, ովքեր աջակցում են շարունակականությանդ£ Շնորհավոր հոբելյանդ, մեր կրտսեր գործընկեր£ Իսկ քեզ պահպանողներին, ում համար քո գոյությունը հաղթանակ է, անձնատուր չլինելու մեծ քննություն, նոր ուժ ու կորով եմ մաղթում` այսուհետ ևս ընթացքդ անխաթար պահելու£ Մաղթում եմ ու պարտավորեցնում` վերստին հիշեցնելով` Գլխովը շատ ամպեր կանցնեն, Սարը միշտ կա անսասան£