Առաջին հայ եռակի հերոսը


ՀՀ ԱԳԱ ավագ գիտաշխատող Գրիգոր Մարտիրոսյանի գիրքը նվիրված է ԽՍՀՄ ԳԱ թղթակից¬անդամ, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս Կիրիլ Իվանի Շչոլկինին (Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի)£ Այն կոչված է փառաբանելու մոռացված հային, ում անունը տարիներ շարունակ գաղտնի է պահվել, թեև 20¬րդ դարում նա մեծ ներդրումներ է ունեցել աշխարհի գիտության և տեխնիկայի բնագավառներում£ Երբ 1945-ի օգոստոսի 6¬ին և 9¬ին ԱՄՆ¬ը միջուկային ռումբեր նետեց Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա, և 300 հազարից ավելի մարդիկ զոհեր դարձան, ԽՍՀՄ ղեկավարությունն անհանգստացած մտածում էր այդ ահավոր զենքի մոնոպոլիան չեզոքացնելու, խաղաղություն ապահովելու մասին£ Պաշտպանության Պետկոմի հոկտեմբերի 20¬ի և 30¬ի որոշումներով նախատեսված էր ստեղծել նմանատիպ զենք` ատոմային և թթվածնային ռումբեր, որի համար Լենինգրադի քիմիկա-ֆիզիկական ինստիտուտում հավաքագրվեցին մի շարք գիտնականներ և մասնագետներ£ Նրանց շարքում էր նաև Կիրիլ Հովհաննեսի Շչոլկինը (Կ. Հ. Մետաքսյանը), ով շուտով դարձավ ակադեմիկ Ի. Վ. Կուրչատովի (1903-1960) ամենահավատարիմ գործընկերն այդ բնագավառում£ 1946 թ. նա նշանակվում է միջին մեքենաշինության գերատեսչության գլխավոր կոնստրուկտոր և գիտաշխատող` ատոմային զենքի ստեղծման ու կիրառման բնագավառներում£ Ուրալի երկրամասում ստեղծում է «Արզամաս-16» գիտահետազոտական կենտրոնը, որտեղ կառուցվում և հետազոտվում էին ՀԺհ-1 (ՀՏրրՌÿ ՊպսՈպՑ րՈՎՈ) տիպի զենքը, հետագայում ՀԺհ-2, ՀԺհ-3 և ուրիշներ£ Այստեղ Կիրիլը նախաձեռնում է ավելի հզոր` թթվածնային զենքի նախագիծը, ուսումնասիրություններ է կատարում Ուրան-235 և Պլատոնի-238 տարրերի պայթեցման, վառման և գազային դետոնացման, անդրապայթեցման պրոցեսների վրա, դառնում այդ տեսության հեղինակը£ 1955 թ. նրան նշանակում են «Չելյաբինսկ-70» նոր ատոմային կենտրոնի ղեկավար, որը դարձավ ավելի հզոր, քան «Արզամաս-16»¬ն էր£ 1949 թ. ԽՍՀՄ¬ում առաջին անգամ հաջողությամբ փորձարկվեց ատոմային ռումբը, որի համար Կ. Ի. Շչոլկինը արժանացավ Սոցիալիստական Հերոսի կոչման£ 1951¬ին մեր հայրենակիցը 2¬րդ անգամ արժանացավ Հերոսի կոչման` ավիառումբը ինքնաթիռի վրա տեղադրելու և սարքավորումներ կիրառելու համար£ 1954 թ. եռակի Հերոսի կոչում է շնորհվել Ի. Վ. Կուրչատովին, Կ. Ի. Շչոլկինին, Յու. Բ. Զելդովիչին, Յու. Բ. Խարիտոնին, որի առիթը 1953 թ. Սեմիպալատինսկի հրթիռային հրաձգարանում հաջողությամբ փորձարկված առաջին ջրածնային մեծ հզորությամբ ռումբն էր£ Երբ նախագծվել և ստեղծվում էր «Արզամաս-16» կենտրոնը, ակադեմիկոս Ա. Ալեքսանդրովի վկայությամբ` Ա. Դ. Սախարովը չի եղել. մասնակցել է միայն փորձարկմանը£ Կուրչատովը և Շչոլկինը կողմ են եղել ոչ թե հզոր, այլ փոքր հզորության զենքերի, և դրանց էներգիան խաղաղ նպատակների համար օգտագործելու£ Այս ամենը, սակայն, հետագայում վերագրվել է «մարդու իրավունքների պաշտպան» Սախարովին£ 2006 թ. Մոսկվայում լույս տեսած «ծՏՉպռՔՌռ ֆվՓՌՍսՏտպՊՌփպրՍՌռ րսՏՉՈՐ» ¬ում Սախարովի մասին մեծ հոդված կա, բայց Շչոլկինի մասին` ոչինչ£ Կ. Ի. Շչոլկինի արմատներն, այո, հայկական են. հայրը` Հովհաննեսը, ծնունդով Ղրիմի Կուրասուբազար (Բելագորսկ) քաղաքից է, Հայաստանում աշխատել է Նոր Բայազետ և Դարալագյազ շրջաններում£ Ընտանիքն ապրել է Թիֆլիսում, որտեղ 1911 թ. մայիսի 17¬ին ծնվել է Կիրիլը£ Ղրիմի մանկավարժական ինստիտուտն ավարտելով, 1941 թ. նա կամավոր մեկնել է ռազմաճակատ, որտեղից 1942 թ. հունվարին գործուղվել է ք. Կազան` Կուրչատովի լաբորատորիայում աշխատելու£ Լենինգրադի քիմիկա-ֆիզիկական ակադեմիայում սովորել և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական դիսերտացիաները£ Մահացել է 1968 թ., հուղարկավորված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը£ Աշխատանքի եռակի հերոս, Լենինի և չորս պետական մրցանակների, Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշանների դափնեկիր, 250 գիտական և հայտնագործությունների հեղինակ Կիրիլ Իվանի Շչոլկինը (Մետաքսյանը) հայ ազգի պանծալի զավակներից է և բարձր է պահել մեր ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը£ Թբիլիսիի ֆիզիկայի ինստիտուտի բակում նրա հուշարձան¬կիսանդրին է դրվել 1982 թ., իսկ Ղրիմում` նրա անունն է կրում Բելագորսկի փողոցներից մեկը և Շչոլկինո քաղաքը, իսկ Հայաստանում նրա մասին շատ քչերը գիտեն, և հիշատակը հավերժացնող ոչինչ չկա£

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ