ՀՀ ՊՆ -ում քննարկվել են աշնանային զորակոչի խնդիրները


Անցյալ շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվեցին 2010թ. աշնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստը բացելով, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն իր խոսքում կարևորել է աշնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության և բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը: Ներկայացնելով 2010թ. գարնանային զորակոչի արդյունքները, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովն անդրադարձել է ինչպես գրանցված հաջողություններին, այնպես էլ թերացումներին: Գեներալ-գնդապետը զեկուցել է նաև, որ 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները լիարժեքորեն կատարված են: Իրենց ելույթներում Լոռու մարզպետ Ա. Քոչարյանը, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանը, Արարատի զինկոմիսար, գնդապետ Գ. Դավթյանը ու ներկայացրեցրել են տարբեր ոլորտներում առկա խնդիրները: Ամփոփելով Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը, Պշտպանության նախարարը Սեյրան Օհանյանը գարնանային զորակոչի ամփոփման և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքներն ընդհանուր առմամբ գնահատեհ է բավարար: Նա անդրադարձել է աշնանային զորակոչի ընթացքի վերահսկման լրացուցիչ մեխանիզմներին` մատնանշելով, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված հատուկ հանձնաժողովը, որը օպերատիվ կերպով ուսումնասիրելու և ընթացք է տալու հասարակության դիմում-բողոքներին` ապահովելով թեժ գծի արդյունավետ գործունեությունը: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է զինկոմիսարիատների և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի բարեխիղճ աշխատանքը` ֆիզիկապես և հոգեպես անառողջ զորակոչիկների ներթափանցումը զինված ուժեր բացառելու համար: Նման դեպքերը հետագայում առավել մեծ խնդիրներ են ստեղծում զորամասերում` տարբեր դժբախտ պատահարների պատճառ դառնալով և ազդելով բանակի մարտունակության վրա: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերին և կարևորել բարոյահոգեբանական մթնոլորտն ամրապնդելու անհրաժեշտությունը: Նիստի ավարտին Ս. Օհանյանը խիստ ցուցումներ է տվել` զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, նախկինում ի հայտ բերված թերացումները բացառելու, ժողովրդավարական վերահսկման և բավարար թափանցիկություն ապահովելու համար: 2010թ. գարնանային զորակոչի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրերով, մեդալներով ու նվերներով պարգևատրել է ՀՀ պաշտպանության նախարարության և պետական այլ կառույցների մի շարք ներկայացուցիչների: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն «Ուզո՞ւմ ես ապրել խաղաղ` պատրաստվի°ր պատերազմի» Երևանի N 160 դպրոցի ուսուցիչ Միքայել Ապրեսյանը հայրենանվեր խոսքերով ու անձնական փորձով շարունակում է իր սաներին սովորեցնել ապրելու բանաձևը` նրանց պատգամելով, որ հայրենիքն ամենաթանկն է աշխարհում£ Ծնվել է Մարտակերտի Թալիշ գյուղում£ Արցախյան շարժման առաջին իսկ օրվանից մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին£ 1990 թ. հունվարին կազմավորել է 14 հոգիանոց մարտական ջոկատ և մեկնել հայրենի Թալիշ£ Արթնացել էր ողջ Թալիշը` պաշտպանելու իր հողը£ Կարճ ժամանակում ստեղծվեցին մարտական ջոկատներ (եղբայրը` Գրիշա Ապրեսյանը, նույնպես ջոկատի հրամանատար էր)£ - Թալիշը սահմանամերձ գյուղերից է: Մեր ջոկատի առաջին ընդհարումը թշնամու հետ եղավ 1990 թ. հունվարի 12¬ին£ Հակառակորդը մեծ ուժով հարձակվեց£ Մենք համարյա զինատեսակներ չունեինք. մի կերպ ետ մղեցինք գրոհը£ Նրանց աջակցում էին նաև խորհրդային զինվորականները£ Առաջին զոհն իմ ազգական Սամվել Ապրեսյանն էր. 24 տարեկան էր… Մեր ջոկատներն աստիճանաբար համալրվում էին նոր քաջերով (հիմնականում նախկին թալիշցիներն էին)£ 1992 թ. հունվարից մարտական գործողություններն ավելի թեժացան, մեզ հիմնականում աջակցում էին Շահումյանում տեղակայված հատուկ գունդը և Մարտակերտի շրջանի ջոկատները£ Նույն թվականի հունիսի 12¬ին գյուղը շրջափակման մեջ էր. թիկունքից թշնամու անսպասելի հարձակումը բոլորիս անակնկալի բերեց£ Չորսօրյա անհավասար մարտերից հետո ստիպված էինք թողնել գյուղը£ Սկզբում կանանց ու երեխաներին հանեցինք, հետո մենք դուրս եկանք£ Մինչև 1992 թ. դեկտեմբերը, որպես Թալիշ գյուղի ինքնապաշտպանական մարտական ջոկատի հրամանատար, Միքայել Ապրեսյանը մասնակցել է Մարտակերտի ու Շահումյանի համար մղվող ինքնապաշտպանական մարտերին£ Մարտական գործողություններից մեկի ժամանակ վիրավորվել է, բայց կարճ ժամանակ անց նորից վերադարձել է մարտի դաշտ£ Անդամագրվելով մահապարտ ների գնդին, 1993 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին մասնակցել է Լաչինի միջանցքի բացման, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Զանգելանի, իսկ 1994¬ին` Օմարի լեռնանցքում ծավալված մարտական գործողություններին, որոնց ժամանակ կրկին վիրավորվել է£ Ապաքինվելուց հետո նորից Արցախում էր` այդ ժամանակ արդեն որպես զորամասի հետախուզության, իսկ 1999-2001 թթ.` զորամիավորման հետախուզության ծառայության պետ£ Այսօր արդեն իր մարտական փորձն ու հմտությունը նա նվիրաբերում է մատաղ սերնդի դաստիարակությանը£ 2001 թ.¬ից աշխատում է Երևանի 160 դպրոցում` որպես նախնական զինվորական պատրաստության ղեկավար£ Առաջին իսկ օրվանից մտադրվել էր ու շատ չանցած` դպրոցում ստեղծեց փառքի սրահ ու թանգարան£ Թանգարանում տեղ գտան հատուկ գնդի զոհված տղաների մարտական գործողությունների, առօրյա զորավարժանքների լուսանկարներ, պատմական վայրերի հուշատախտակներ, զինատեսակների նմուշներ£ Ներկայացնելիս պարոն Ապրեսյանը ցավով ու ափսոսանքով հիշում էր զոհված հերոս ընկերներին, պատմում նրանց սխրանքներից, մարտական գործողություններից, վերհիշում լավ ու վատ օրերը£ - Մեր աշակերտները պարտավոր են իմանալ ճշմարտությունը, գոնե իրենց կյանքը նվիրաբերած քաջերին լուսանկարներով ճանաչել, ծանոթանալ նրանց մարտական անցյալին£ Այստեղ նաև կան աշակերտների ձեռքի աշխատանքներ, որոնք պատերազմի մասին նրանց պատկերացումների պատկերներն են£ Նրանք ճիշտ ոգով պետք է դաստիարակվեն, գիտակցեն, որ ամեն թիզ հողն արյան գին ունի£ Վկա` մեր զոհված քաջերը£ Ամեն հայ պետք է իմանա իր պատմությունը£ Միքայել Ապրեսյանը նաև «Թալիշի պաշտպան» վետերանների հասարակական կազմակերպության նախագահն է£ Կազմակերպությունը ստեղծվել է 2008 թ. նոյեմբերի 1¬ին£ Երկու տարվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել գյուղում£ Իր գլխավոր նպատակն է. նախ` գնահատել արցախյան գոյամարտում իրենց հետքը թողած ազատամարտիկներին (մի մասը` հետամահու), ապա` վերակառուցել ու շենացնել Թալիշը, աջակցել գյուղի դպրոցին ու մանկապարտեզին£ Պատահական չէր, որ 2009 թ. մայիսի 28¬ին N 160 դպրոցի սաները նվերներ ուղարկեցին գյուղի մանկապարտեզին£ - Գյուղը դեռևս բազում խնդիրներ ունի, որոնց մասին պետք է մտածել£ Նախ` ջրագծերի շինարարական աշխատանքներ պետք է իրականացնել, դպրոցի վերակառուցման խնդիրներ կան, ճանապարհներն անմխիթար վիճակում են, և բազում այլ խնդիրներ… Թերևս չեմ կարող չասել կատարված աշխատանքների մասին£ Մեզ ջերմորեն աջակցում են բարի մարդիկ£ Թալիշցի Բորիս Սաղաթելյանի ջանքերով գյուղում կառուցվել է մեծ հուշահամալիր` նվիրված Հայրենական պատերազմի ու Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին£ Թալիշը դարձել է ողջ թալիշցիների հոգևոր հանգրվանը£ Սրտի թրթիռով պահենք մեր հողը…

Նարիա ԲԱԴՈՅԱՆ