Կպարզվի՞ խառնաշփոթը


Խաղաղ կարգավորման առաքելությունն ստանձնած միջազգային հանրության ներկայացուցիչների հայտարարություններից դժվար չէր հասկանալ, որ ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում միջնորդները պատրաստվում են դեկտեմբերին Աստանայում կայանալիք հակամարտող կողմերին առաջարկել կարգավորման ինչ¬որ համաձայնագիր, ինչ¬որ փաստաթուղթ ստորագրել£ Բայց ընդամենը մեկ շաբաթ պահանջվեց, որպեսզի պարզվի, որ միջնորդները միմյանց հետ համաձայնեցված ոչ մի փաստաթուղթ էլ չունեն… Եվ հիմա արդեն հասկանալի է, որ այդ նույն` միջազգային ընկերակցության անդամներից յուրաքանչյուրը խաղաղ կարգավորումը մատի փաթաթան դարձրած, իրականում ջանում է այդ հակամարտությունից օգուտներ քաղել, դրա կարգավորումը ծառայեցնել ի°ր սեփական շահերի իրականացմանը£ Հենց սրանով է բացատրվում «ղեկավարվող քաոսի» սկզբունքով Արևմուտքի (և ոչ միայն նրա) առաջնորդվելը£ Այն, որ ԵԱՀԿ¬ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Յան Քելիի ակնարկած համաձայնագիրը կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող որևէ այլ փաստաթուղթ Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել` հասկանալի է ավելի ագրեսիվ դարձող նրա հայատյաց քարոզչությունից£ Հեղինակների բանականությունը կասկածի տակ դնող այդ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականության անքակտելի մասը£ Պատմահենությունն ընդհանրապես բնորոշ է քոչվոր թուրք էթնոսին£ Բայց 21-րդ դարում արդեն 2792 տարեկան մայրաքաղաք ունեցող ազգին եկվոր համարելն ու հայերի հիմնական լեզուն հայերենի հետ միասին ադրբեջաներեն լինելը, հայերի իսլամ դավանելու և նման այլ խեղաթյուրված տեղեկություններ հորինելու համար օտարերկրյա հրատարակչություններ վարձակալելը խոսում է վարձակալողի ուղեղի բացակայության մասին£ Ըստ էության, Բաքուն այսպիսով, կարծես որդեգրել է Հայաստանի համբերութ յունը չափելու քաղաքականություն£ Արդյոք կարելի՞ է եզրակացնել, թե ադրբեջանցիների հաջորդ քայլը կլինի մեզ երկրորդ անգամ պատերազմի մեջ ներքաշելը£ Վերջերս Դովիլում կայացած` Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը ԱՄՆ նախագահը չէր մասնակցում£ Կարելի՞ է եզրակացնել, որ Վաշինգտոնը զբաղված լինելով Աֆղանստանով և Իրաքով, առայժմ մյուս խնդիրների լուծումը թողել է Եվրամիությանն ու Ռուսաստանին£ Ի դեպ, Դովիլում Մեդվեդևը ասաց` Ռուսաստանն ունի ներուժ` սառեցված հակամարտությունները կարգավորելու համար£ Բայց նաև հավելեց, որ բայց շատ բան կախված է կողմերից£ Բնականաբար, առաջնայինը կողմերի դիրքորոշումն է£ Բայց եթե, այնուամենայնիվ, ռազմական բախում սանձազերծվի, իրենց ինչպե՞ս կդրսևորեն մեր հարևան պետությունները£ Իրանի հետ Հայաստանը երկու¬երեք տարի առաջ պայմանագիր է կնքել, որ պատերազմի պարագայում Թեհրանը կապահովի Երևանի թիկունքը` նրան անհրաժեշտ վառելանյութեր մատակարարելով£ Ի դեպ, ղարաբաղյան պատերազմի ընթացքում էլ Իրանը նույնն էր անում` առանց այդ մասին Հայաստանի հետ պայմանագիր ունենալու£ Այսինքն, մեր այս հարևանն ի սկզբանե աջակցել է մեզ£ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Միացյալ Նահանգները և Ռուսաստանը թույլ չեն տա նրա միջամտությունը պատերազմին, ինչպես թույլ չեն տվել 1993 թվականին£ Որովհետև խառնվելով Հարավային Կովկասում առկա գործընթացներին, Անկարան զգալի ազդեցություն ձեռք կբերի տարածաշրջանում, ինչն ամերիկացիների և ռուսների շահերից չի բխում£ Վրաստանից աջակցությունն ակնկալելն, իհարկե, անհեռատեսություն (մեղմ ասած) կլինի£ Մեր հակառակորդը, թերևս, կարող է օգտագործել այդ երկրի` ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի շրջանը£ Բայց կա մի հանգամանք£ Մոսկովյան փորձագիտական, դիվանագիտական շրջանակներից տեղեկացնում են, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, վախենում է Հայաստանի հետ հնարավոր պատերազմից£ Այստեղ միայն հարցական է մնում` մոսկովյան աղբյուրների հավաստիությունը£ Խնդիրն այն է, որ ԱՄՆ` Եվրասիայի էներգետիկ հարցերի պետքարտուղարության պատվիրակը մտահոգություն է հայտնել, թե Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանի էներգետիկ նախագծերին, բայց պետք է մտածել այդ ուղղությամբ£ Այսինքն, ակնարկվել է Հայաստանը «Նաբուկո» նախագծում ներառելու մասին£ Իսկ դրա հնարավորությունը Մոսկվայի սրտով չէ£ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակի հիշյալ հայտարարությունն էլ, թերևս, բխում է Հայաստանին Վաշինգտոնի համոզելու ցանկութ յունից, որ պատերազմի դեպքում նա չվնասի Ղարաբաղի սահմանների մոտով անցնող էներգետիկ միջանցքը£ Ինչպես երևում է` այս փուլում եզրակացությունների, կանխատեսումների բազմաթիվ տարբերակներ կարող են լինել£ Առջևում Լիսաբոնում կայանալիք` ՆԱՏՕ-Ռուսաստան և ՆԱՏՕ-¬ի գագաթաժողովներն են, որոնց կհաջորդի ԵԱՀԿ գագաթաժողովը£ Գուցե դրանց ընթացքում էլ տարակարծությունների խառնաշփոթը կպարզվի, կամ ավելի կխորանա՞…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ