Պերճ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս


Անցնող տարին բացառիկ էր գրական վաստակիս եռակի գնահատությամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի` «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ», Կալիֆոռնիայի USLA համալսարանի հայագիտական ամբիոնի` «Նարեկացի» և Ֆրանսիայի հայկական մշակութային կենտրոնի` «Արարատ» մեդալներով: Նաև` «99» կոչվող (նստելատեղերի քանակով) ամերիկյան «Ֆաունթեն» (Լոս-Անջելես) թատրոնում «Ամենատխուր մարդը», «Անավարտ մենախոսություն» և «Ծնվել է ու մահացել» պիեսներիս բեմադրությամբ, որոնց ներկայացումներին, ցավոք, չկարողացա մասնակցել: Ի դեպ, վերջին գործս, որ աբսուրդին է հարում, բեմադրվում էր առաջին անգամ: Ստեղծագործելուն լիարժեք տրվելու համար անհրաժեշտ է գրելու խթան` հրատարակիչ, տպաքանակ, ընթերցող և, իհարկե, առողջություն: 2008-ից մի քանի սպասելիք ունեմ: Վահե Շահվերդյանն ավարտում է «Արշակ թագավոր»-ը: Արտաշես Հովհաննիսյանը ձեռնարկելու է «Մի նայիր հայելուն» վիպակիս բեմադրությունը, իսկ Սուրեն Բաբայանը` դրա սցենարով ֆիլմի նկարահանումը: Ինքս մտմտում եմ «Ձեր հավաքած համարը գոյություն չունի» նոր պիեսիս մասին: