«Մենք և° զինվոր ենք, և° ոստիկան»


Բանակը հասարակության միկրոպատկերն է, իսկ Ռազմական ոստիկանության արձանագրությունները` Զինված ուժերի կարգապահության, կազմակերպվածության հայելին£ ՌՈ վարչության ղեկավարությունը առաջնային է համարում դաստիարակչական աշխատանքը և կարևորում է փաստերի հիմնավորումը, անցանկալի միջադեպերի կանխարգելումը և դրանց հնարավորինս արագ բացահայտումը, յուրաքանչյուր ահազանգի արագ արձագանքումը£ ¬ Ի՞նչ է փաստում բանակում կարգապահության և հանցածին իրավիճակի վերլուծությունը£ ¬ Արձանագրված դեպքերի ու պատահարների ակնհայտ գերակշիռ մասը զորամասն ինքնակամ լքելու հետևանքով են£ Ի դեպ, պետք է նշել, որ թեև ոչ մեծ չափով (6,1 %), բայց նվազել են կենցաղային բնույթի մարմնական վնասվածքներն ու հիվանդությունները և հանցակազմ պարունակող մյուս հանցագործություններն ու դեպքերը£ Միևնույն ժամանակ, սակայն, մտահոգության լուրջ առիթ է հատկապես ծանր ու մի շարք այլ հանցագործությունների աճի միտումը£ Մասնավորապես մեզ անհանգստացնում է ինքնասպանության դեպքերի աճը£ ¬ Ասում են` որոշ զորամասերի սպաներ դժգոհում են, որ ոստիկաններն ավելի շատ զինվորների, քան իրենց շահերն են պաշտպանում£ ՌՈ վարչության պետը` գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ մեր հարցն անակնկալի չի բերում£ ¬ Չեմ էլ հարցնի, թե ովքեր են այդ ասողները£ Իհարկե, նրանք, ովքեր իրենց կարճամտությամբ փորձում են թաքցնել միջադեպերը` դրանց պատճառները ժամանակին վերացնելու փոխարեն£ Հրամանատարից զինվորը պետք է սովորի ծառայել, պիտի ընդօրինակի նրան և վախենա£ Վախենա ոչ թե նրա ֆիզիկական ուժից կամ դիրքից, այլ համոզված լինի, որ իր ամեն արարքը, կարգապահությանը չենթարկվելու ամենաչնչին թվացող «չարաճճիությունը» աննկատ չի մնալու կամ չի «խրախուսվելու»: Մենք ոչ թե որևէ մեկի կամ ոմանց, այլ պետության շահերն ենք պաշտպանում£ Իսկ պետությանը առողջ հասարակություն է պետք, որի մի մասնիկն է բանակը£ Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում` մենք բոլորս հաշվետու ենք այն երկրին, որի պաշտպանունակության բարձրացումը յուրաքանչյուրիս գերխնդիրը պետք է լինի£ Մենք ա°յդ սկզբունքով ենք առաջնորդվում, և Պաշտպանության գերատեսչությունում կարգապահության ամրապնդման տեսանկյունից տարբերակել չի կարելի հրամանատարին ու զինվորին£ Մեղավորը պետք է պատասխան տա£ Ուրեմն` մեղավորին պետք է հայտնաբերել£ Մենք հատուկ նպատակամղվածությամբ մեղավոր չենք որոնում, մեղքեր չենք հորինում` սրան¬նրան վերագրելու£ Մենք արձագանքում ենք ահազանգերին, այն էլ` ոչ միայն անցանկալի դեպքերից ու պատահարներից հետո£ Վերջին հաշվով` մենք և° զինվոր ենք, և° ոստիկան£ Ասել է թե` հայրենիքի պաշտպանությունը պարտավոր ենք ապահով բանակի հասարակության առողջացմամբ£ ¬ Դուք նաև խոնարհված եկեղեցիներ եք հառնեցնում. Գոշավանքը, Սուրբ Կարապետը… ¬ Ինչպես ասում են` Աստծո և իմ գործերի մեջ «խառնվել» պետք չէ£ Իհարկե, նման ձևակերպումը փոքր¬ինչ կատակով է, բայց գործեր կան, որոնց մասին բարձրաձայնել չեմ սիրում£ Այդ և ընդհանրապես բոլոր եկեղեցիները մեր հավատո հանգանակն են ու նաև` պատմամշակութային արժեքներ, որոնց հիմքում սերն է. սերը` Արարչի, մարդու, երկրի հանդեպ£ Ես փառաբանում եմ Բարձրյալին, սիրում եմ իմ երկիրը և մարդկանց£ Երանի թե ապառաժի պես անսասան լինեն սերն ու հավատը£ ¬ Քրիստոնյա աշխարհը դեկտեմբերի 25¬ին, իսկ հայերս` հունվարի 6¬ին կնշենք Սուրբ Ծննդյան տոնը£ Մեր թերթի ընթերցողների և խմբագրության աշխատակիցների անունից շնորհավորելով Ձեզ, Ձեր ղեկավարած կոլեկտիվին, մաղթում ենք ամենայն բարին£ Ձեր մաղթանքը` հայ ժողովրդին£ ¬ Նախևառաջ` խաղաղություն Երկրին ու բոլորի հոգիներին, բոլոր օջախներին£ Եվ իհարկե` առողջություն, բարեկեցություն ու երկարակեցություն եմ մաղթում իմ հայրենակիցներին£ 2008¬ը Հանրապետության նախագահի նախընտրական եռուզեռով է սկսվում. ճիշտ ընտրություն կատարելու սթափություն եմ մաղթում հայ մարդուն£ Ցանկացած ցնցում կարող է վտանգել մեր ընթացքը, որն ակնառու հաջողություններ է արձանագրել£ Հուսով եմ, որ մեր ժողովուր դը կժողովի իր իմաստնությունը` այս կամ այն թեկնածուի օգտին քարոզչությունը մյուսների դեմ թշնամանքի չվերածելու, իր նախասիրություններով ատելություն չհրահրելու, անհանդուրժողականությունը ընտրապայքարի զենք չդարձնելու£ Մեզանում ամեն ինչ այնքան տեսանելի է, որ ավելորդ հույզերը, անհարկի ճամարտակությունները հենց դրանց տերերին ու հեղինակներին կարող են խանգարել£ Չմոռանա°նք` մենք ընտրում ենք Հանրապետության գլխավոր գերագույն հրամանատարին, և հույզերին տրվելը մանկամտության չափ միամիտ է£ Ողջախոհություն եմ մաղթում բոլորին, և ցանկանում եմ, որ գալիք տարվա ընթացքում ամոքվեն բոլոր ցավերը, և հայն իր հայրենիքում լիարժեք տեր ու խոնարհ ծառա զգա իրեն£ Որ, վերջապես, հայ մարդն իր կենսակերպով, իր գիտակցությամբ փաստի անկախ երկրի քաղաքացու հպարտությունը£