ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ


Կանցնի 500« 1000« 1500 տարի« հայ պատմիչը համակարգչային կայքում էլեկտրոնային տառերով կգրի` «20-րդ դարի վերջին« ավելի ստույգ` 1991-1992 թվականներին հայ ժողովուրդը վերականգնեց իր ազգային պետականութ յունը, ազատագրեց Արցախը, կանոնավոր բանակ ունեցավ» տողերը: Եվ այդ իրողությունը մեր հազարամյակների պատմությունում այնպիսի իրադարձություն կդառնա« ինչպիսին քրիստոնեության ընդունումն է« տառերի գյուտը£ Ապագայի պատմիչը բնականաբար շատ մանրամասներ չի իմանա« չի երեւակայի անգամ« թե օրհասի պահին հայ ժողովուրդն ինչպես համախմբվելու« բռունցքվելու իմաստնությունն ունեցավ« ինչպես վերջապես վճռեց նենգ ու խուժդուժ ասպատակություններին ոչ թե իր քաղաքակրթությամբ ու վեհանձնությամբ« այլ ուժով դիմագրավել£ Ուժին ուժով փոխադարձել£ Ընդ որում, ոչ թե կամավորական ցաքուցրիվ խմբերով« այլ ազգային պետականությանը հարիր կանոնավոր բանակով£ Բանակ« որի շարքերում կողք-կողքի մարտնչում« զոհվում« բայց հաղթում էին Հայաստանի« Արցախի« արտերկրի հայերը£ Համայն հայությունը£ Պատմության էջերում հարկ էլ չկա« որ հիշատակվի« թե հաղթանակից հետո« ամենածանր տարիներին« հայ ժողովուրդը որքան զոհողություններ կրեց« փորձություններ դիմակայեց« բայց բանակը պահպանեց« զորացրեց£ Ոչ միայն ազգային պետականության կարեւորագույն ձեռքբերումը լինելու պատճառով£ Հայոց բանակը հայ ժողովրդի` թշնամուն հաղթելու հավատը վերականգնեց« ազգային արժանապատվութ յուն« սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն հաղորդեց£ Եվ դա այն ամենամեծ նվաճումն էր« որ ազգովի ձեռք բերեցինք 20-րդ դարավերջին£ Մենք մեր սերունդներին այո°« կտակելու ենք« չենք կարող չկտակել« մեր կորուստների մորմոքը« անժամկետանց պահանջատիրությունը« բայց նաեւ ազգային բանակի ուժը« ներշնչած կորովն ու վճռականությունը£ Այսուհետեւ հայկական բանակն ու հայ ժողովուրդն իրարից անբաժան են լինելու£ Միասին են հաղթելու... Այդ պատճառով Ամանորի` Նոր Տարվա ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ, նախ, քե°զ եմ շնորհավորում հայ զինվոր« որովհետեւ նույնիսկ տարեմուտի գիշերը դո°ւ ես պաշտպանելու հաղթանակի տեւականությունը« մեր անկախ պետականությունը£ Թող դիվանագետներն ու քաղաքագետները որքան ուզում են միջազգային համաժողովներում վիճարկեն մեր նվաճումները« հակամարտությունը մեղմելու փաթեթային ու փուլային տարբերակներ առաջարկեն« ամենաբարձր ոլորտներում ստորագրված ու վավերացված փաստաթղթերն անգամ իրավական ոչ մի ուժ« զորություն չունեն« չեն էլ ունենա« քանի որ մեր հայրենիքի սահմանները այժմ հսկում է նա« ով վայելում է հայկական` հաղթանակած հզոր բանակի զինվորը լինելու բարձր համարումը£ Շնորհավոր ձեր տոնը, 18-ամյա նորակոչիկ« բարձրաստիճան սպա ու ոսկեհուռ ուսադիրներով զորահրամանա տար« դուք բոլորդ էլ մեր ժողովրդի զինվորներն ենք` պաշտպաններն ու պատվարը£ Շնորհավոր քո տոնը« հայ ժողովուրդ® Ես գիտեմ, որ անցած տարին ինքնաբավ չեղավ քեզ համար, հավանաբար գալիք տարին էլ քո ուզածի չափ շեն ու շռայլ չլինի, բայց ես գիտեմ նաեւ, որ դու ըմբռնումով ես համակերպվում կենսական` առօրյա բոլոր տագնապնե րին, որովհետեւ ունես ազգային պետականությունը վերականգնելու, Արցախն ազատագրված պահելու, հայկական բանակ զորացնելու պատմական կարեւորության գիտակցությունը£ Հպարտությունը£ Տարիներ կանցնեն« Հայկական բանակը անհամեմատ կհզորանա« անհամեմատ մարտունակ կդառնա« կտոնի 500-ամյակը« 1000-ամյակը« 1500-ամյակը« բայց երբեք ուրիշ երկրի վրա չի հարձակվի« ուրիշի հող չի բռնազավթի« միշտ կպաշտպանի մեր հայրենիքն ու հայ ժողովրդի խաղաղ« քաղաքակիրթ« արժանապատիվ կեցությունը£ Եվ դա կլինի մեր ամենամեծ հաղթանակը£