Գողություն և փախուստ


 

Մեքսիկայի ոստիկանները բռնել են երկու ռուսաստանցիների` զբոսանավ հափշտակելու կասկածով: Այդ նավն անհետացել է ամերիկյան Մայամիից և հայտնաբերվել Մեքսիկայի ափերին: Ռուսաստանի քաղաքացիներ Վ. Գալկինին և Օ. Դենիսովին մինչև 6 տարի բանտարկություն է սպառնում (հաղորդել է «Ռոսբալտ»-ը` վկայակոչելով Կինտանա-Ռոո նահանգի իրավապահ մարմինների տրամադրած տեղեկատվությունը):

Զբոսանավն իսկապես գողացվել է, և ձերբակալվածներն էլ չեն հերքում, որ դրանով են Մեքսիկա հասել: Բայց նրանք պնդում են, թե նավն իրենք վարձակալել են` ինչ-որ միջնորդի հետ պայմանագիր կնքելով: Ռուսական կողմն էլ պնդում է, որ այդ միջնորդն է խարդախ եղել և բողոքում է, թե իր քաղաքացիներին վատ են կերակրում, ու ընդհանուր պատժախցի մյուս կալանավորները նրանցից վերցնում են հագուստները, կոշիկները: Սակայն չգիտես ինչու` անտեսվում է նաև ձերբակալվածների` իրենց ԱՄՆ տեղափոխելու պահանջը: Նրանք վստահեցնում են, որ այնտեղ կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը: