ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ


 

Հայաստանի կոմկուսը, որը գրեթե քայքայվել ու վերածվել է կուսակցություն-հիշողության, այժմ մեծ ակնկալիքներ ունի, թե իրեն կաջակցեն ինչպես Ռուսաստանի կոմկուսը, այնպես էլ իշխանությունները, որոնց հետ ցանկանում են բանակցություններ վարել որոշ կուսակցականներ: Մասնավորաբար խոսվում է, որ կուսակցության ցուցակը գլխավորելու պատրաստակամություն հայտնած Վազգեն Սաֆարյանն այս օրերին փորձում է համաձայնություններ ձեռք բերել իշխանությունների հետ: Այս հարցում կոմունիստներն ակնկալում են նաև Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի աջակցությունը, ով հրաժարվելով առաջադրվելուց` խոստացել է օգնել «առողջ ուժերին»...