ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է


 

Փետրվարի 12-ին Արմավիրի մարզի Արշալույս գյուղում տեղի են ունենալու գյուղապետի ընտրություններ: Սրանք սովորական ընտրություններ չեն, որ տեղի են ունենում Հայաստանի հարյուրավոր համայնքներում: Այս ընտրատարածքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, որն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, և Գրիգոր Գրիգորյանը, որն Արշալույսում գյուղապետ է եղել 18 տարի` 1990-2008թթ.: Մեր տեղեկություններով` Գրիգոր Գրիգորյանի թեկնածությունը պաշտպանում է անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանը, ով արդեն տևական ժամանակ վատ հարաբերություններ ունի իր եղբորորդիների` Հրանտ և Զարզանդ Գրիգորյանների հետ: Նշենք, որ ժամանակին Գրիգոր Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցված եղել, ըստ որի` նա յուրացրել է 129 միլիոն դրամ և ինքնակամ հեռացել գյուղապետի պաշտոնից...