ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՄԵՆԱԿ Է ԳՈՐԾԵԼՈՒ


 

Փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում, ինչպես վկայում են մեր իրազեկ աղբյուրները, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ մրցակցության մեջ մտնող Սասուն Միքայելյանը գրեթե մենակ է մնացել: Նրան չեն աջակցում ընդդիմադիր մի շարք ուժեր, իսկ հրազդանցիների մեծամասնությունն էլ հակված է իր ձայնը տալ գործող քաղաքապետին: Կիրառելով ընտրական «յուրատիպ» մեխանիզմներ` Սասուն Միքայելյանի մտերիմները հայտարարել են, թե գործող քաղաքապետի նախընտրական շտաբը ղեկավարում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ինչն էլ նրանց համոզել է, թե այստեղ արդար ընտրություններ չեն լինելու: Իսկ մարզպետ Շահգալդյանը հերքում է շտաբը ղեկավարելու մասին լուրերը...