ՆՈՐ ԳՆԱՃ


 

Առաջիկա շաբաթներին ավտոպահեստամասերի մանրածախ վաճառքի գները կբարձրանան: Հայտնի է դարձել, որ դեռևս հունվարի 1-ից ներմուծվող մեքենամասերի վրա մաքսատուրքի 10 տոկոսանոց դրույքաչափ է սահմանվել: Ինչպես հայտնի է, մեր հանրապետությունում ավտոմասեր չեն արտադրվում և դրանք բացառապես ներմուծվում են Թուրքիա յից, Ռուսաստանից ու մի շարք եվրոպական երկրներից:

Այս բիզնեսով զբաղվողները վերջին շրջանում սկսել են դժգոհել գնողունակության անկումից` հայտարարելով, թե հակառակ մեքենաների առատությանը` մեր վարորդները պահեստամաս սկսել են գնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` մինչև վերջ քայքայման հասցնելով այս կամ այն դետալը:

Նոր մաքսատուրքը պահեստամասերի ներկայիս գների վրա դեռևս չի տարածվել, քանի որ վաճառքում առկա տեսականին ավելի վաղ է ներկրվել: Ամեն դեպքում, նոր գնաճը անխուսափելիորեն խորացնելու է գնողունակության շարունակական անկումը: