Շնորհավոր ծնունդդ, Հայո´ց բանակ

Վաղը տոն է` համազգային հպարտության տոն...


 

Մեր լինելիության երաշխավոր Հայոց բանակը 20 տարեկան է:

Դարավերջի` մեզ պարտադրված պատերազմում նվաճած փառահեղ հաղթանակն է´լ ավելի հարստացրեց մեր պատմության հերոսական էջերը: Արցախամարտի բոցերում ծնունդ առավ ու մկրտվեց մեր Բանակը, հետագա տասնամյակների ընթացքում ավելի ու ավելի թրծվեց, կատարելագործվեց:

ՀՀ Զինված ուժերի կազմավորման երկտասնամյա հոբելյանի կապակցությամբ մեր ամենաջերմ մաղթանքներն ենք հղում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Հայոց բանակի սպայակազմին, զինվորներին: Թո´ղ անմնացորդ նվիրումի, անսպառ եռանդի, աննկուն կամքի շնորհիվ է´լ ավելի հզորանա մեր հուսալի պաշտպանը և այսուհետ ևս պատվով կատարի իր բարձր առաքելությունը:

Շնորհավոր ծնունդդ, Հայո´ց բանակ: