Ամենահարուստ զույգը


Forbes հանդեսի վարկանիշային հերթական ցուցակում Հոլիվուդի ամենահարուստ զույգերն են. ընդ որում` ոչ միայն արտիստները, այլ նաև մարզիկներն ու երաժիշտները£ Ամենաբարձր վարձատրվող զույգ են ճանաչվել փոփ երգչուհի Բեյոնսե Նոուլզն ու նրա ամուսինը` ռեփ¬աստղ, Tay¬Z¬ը (իսկական անունը` Շոն Քորի Քարտեր)£ Հանդեսի գնահատմամբ` 2008-2009 թթ. ընթացքում ամուսինները վաստակել են 122 միլիոն դոլար£ Բեյոնսեն 2,5 անգամ ավելի է վաստակել Շոնից. 12 ամիսների ընթացքում նրա եկամուտը կազմել է 87 մլն դոլար£ Վարկանիշային ցուցակում 2¬րդն արտիստ Հարիսոն Ֆորդն է` իր ընկերուհի Կալիստե Ֆլոկհարտի հետ (69 միլիոն դոլար)£ 3¬րդ հորիզոնականում 55 միլիոն եկամուտով Անջելիկա Ջոլին ու Բրեդ Փիթն են, 4¬րդում` Ուիլ Սմիթն ու Ջադա Փինկետը (48 մլն դոլար)£ Ամենահարուստների հնգյակն ամփոփում է Դևիդ և Վիկտորիա Բեքհեմ զույգը (46 մլն դոլար)£ Վարկանիշային ցուցակում են նաև Ջիմ Քերին ու Ջենի Մակքարտին (34 մլն $), Թոմ Կրուզն ու Քեթի Հոլմսը (35 մլն $), վոկալիստ Կոլդփլեյ Քրիս Մարտինն ու Գվինեթ Պելտրոուն (33 մլն $)£