Մասունքի հափշտակիչներին «սատարելու» համար


Այսօր թանգարան դարձած Օսվենցումի երբեմնի համակենտրոնացման ճամբարի պահակներից մեկը հեռացվել է աշխատանքից` երբ ճամբարի դարպասից անհետացել է «Աշխատանքն ազատագրում է» մակագրությամբ ցուցանակը (հաղորդել է AFP¬ը)£ Թանգարանի ներկայացուցիչ Յարոսլավ Մենսֆելտը տեղեկացրել է, որ ողջ տարածքի համար պատասխանատվություն կրող պահակը գողության օրը խախտել է պաշտոնեական հրահանգները, և կորստի մասին չի հայտնել պահակապետին` դրանով իսկ «օգնելով» մասունքի հափշտակիչներին£ Դժվար է, իհարկե, պատկերացնել, թե ում և ինչով կարող էր գայթակղել այդ մակագրությամբ նշանը, որը համակենտրոնացման սարսափարանի կարգախոսներից է եղել£ Բայց այդ օրը թանգարանում հայտնվել են աշխատանքից ազատված անվտանգության ծառայության 2 աշխատակիցներ£ Իսկ դեպքից 2 օր անց գողոնը հայտնաբերվել է Լեհաստանի հյուսիսում գտնվող անտառում` երեք մասի բաժանված£ Հինգ կասկածյալներ արդեն ձերբակալված են£ Ենթադրվում է, որ գողության կազմակերպիչը շվեդացի մի հավաքածուատեր է£