ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ _ 125


Նրբակերտ մթնշաղի բանաստեղծը Հոգին իմ պայծառ մի տենդում Պարզված էր, անհուն աշխարհինն էր, Հավատըս այնպես միշտ խորին էր, Այնպես անաղոտ ու խնդուն£ Իր իսկ հանրագումարով` այսպիսին է վաղամեռիկ Վահան Տերյանի (Տեր¬Գրիգորյանի) հազիվ մեկուկես տասնամյակ տևած, բայց հարամնա բանաստեղծական ուղու ընդհանուր բնութագիրը£ Ծննդյան 125¬րդ և մահվան 90¬րդ հունվարյան տարեդարձները մի նոր առիթ են վերարժևորելու պատանեկան սրտի թրթիռներով ու մեծ կենսափորձով հարուստ այրի իմաստնությամբ առլեցուն նրա գրական ժառանգության անզուգական գանձերը£ Ջավախքի անձեռակերտ բնաշխարհի հրաշագեղ անկյուններից մեկում` Գանձայում, 1885¬ի հունվարի 28¬ին կյանքի ծիլը երևակած Տեր¬Սուքիասի որդուն ի վերուստ դաժան ու բազմաբովանդակ կենսուղի էր նախանշված£ Հասակ առնելուն զուգահեռ` ապրած ժամանակաշրջանի դարակազմիկ, հրավառ երազանքներով ու ողբերգական հիասթափություններով շաղախված հասարակական¬քաղաքական իրադարձությունների տարափոփոխ քուրայում է աշխարհընկալումը գործնականում կռել£ Եվ, ռուսական առաջադեմ հեղափոխական խմորումներում ու մշակութային գերհագեցած միջավայրում բնատուր շնորհներն ու մտահորիզոնը առավելագույնս կոփելով, շուտով հաղթահարել է իր նախաձեռնած «Հույս» աշակերտական ամսագրում ծածկանուններով տպագրած բանաստեղծական թոթովանքներում առկա թումանյանական և իսահակյանական ազդեցություն ները£ Եվ, 1908¬ին Թիֆլիսում հրատարակված առաջին իսկ գրքով` «Մթնշաղի անուրջներ»¬ով, արժանացել հայ պոեզիայի գագաթները դարձած Թումանյանի («Դուք բանաստեղծ եք, ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք») ու Իսահակյանի («Նրա երևումով մեր քնարերգության մեջ. մի նոր էջ բացվեց£ Իսկական քնարերգությունը սա է` բյուրեղացած զգացումներ` անթերի ձևերի մեջ մաքուր լիրիկա») բարձրագույն գնահատությանը£ Անմիջականորեն արձագանքելով ծայրաստիճան բարդ ու հակասական իրականության երևույթներին` Տերյանի քնարը հնչեցրել է անհամատեղելի թվացող ապրումներից հյուսված հուսաբեկ ու մորմոքուն երգեր` գրեթե միաժամանակ զրնգացնելով ներբողներ` ձոնված ազատագրական պայքարին ու նրա մարտիկներին£ Պատանեկան տարիներից հոգում կրելով Ստեփան Շահումյանի անկասելի հմայքը, ապա զինակցելով Ալեքսանդր Մյասնիկյանին ու եռանդուն աշխատելով Հայկական Գործերի Կոմիսարիատում` ռուս մտավորականության հետ համադաշն բազմաբեղուն գործունեություն է ծավալել Ռուսաստանում ու Անդրկովկասում` չխնայելով օր¬օրի հյուծվող անձը£ Ամենևին էլ պատահական չէ, որ սիրային, ներանձնական բանաստեղծությունների կողքին ստեղծել է մի շարք «քաղաքացիական ոտանավորներ»£ Գիտակից կյանքը մինչև վերջին շունչը անցկացնելով հասարակական-քաղաքական¬մշակութային թեժ կետերի ոլորաններում` ամբողջական բանաստեղծական շարքերով է նաև անդրադարձրել մրրկաշունչ մաքառումի ու մղձավան ջային հուսախաբության օրերի կենսական տպավորությունները. «Փշե պսակ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Ոսկե շղթա», «Կատվի դրախտ», «Երկիր Նաիրի»… Հանդես գալով իբրև քաղաքերգակ (ուրբանիստ) բանաստեղծ` հայ պոեզիայի պատմության մեջ Տերյանն առաջինը գեղարվեստականորեն արտահայտեց մեծ քաղաքի աղմկոտ փողոցներում դեգերող կամ իր նեղլիկ կացարանում ներամփոփված, հոգեկան տվայտանքների մատնված քաղաքաբնակ անհատի «եսը»£ Բանաստեղծական պատկերավորության յուրաոճ ձևերի հայտնությամբ ու դրանց արտահայտչականության տողից տող հղկվող կատարելությամբ` Տերյանի պոեզիան սկզբնավորեց մեր բանաստեղծութ յան նորագույն շրջանը£ Պոետական շողշողուն տաղանդին զուգորդելով խորունկ բազմագիտակությունը` ինքնահղկման անդուլ աշխատանքով նա նոր ռիթմեր ու բառեր ներմուծեց հայ պոեզիայում£ Առաջինը կիրառելով սոնետը, գազելը, տերցինը` երկնեց անգերազանցելի արվեստի գործեր£ Տաղաչափական նրա ստեղծած հնարքները` բովանդակային նոր շերտեր ցայտեցնող անապեստյան ու քորեական ոտանավորները հատկապես, առավել խաղացկուն, ավարտուն արտահայտչականության հասան Եղիշե Չարենցի հզոր գրչով£ Բնության և իր տրամադրությունների հակադրման ու զուգակցման, ձայնավոր ու բաղաձայն հնչյունների զգացական կողմի ու ամենանրբին ելևէջների հնարամիտ ներդաշնակմամբ` Տերյանը ստեղծեց խոհերի ու զգացմունքների չափածո մի հանրագիտարան, որում յուրաքանչյուր հասարակ մահկանացու կարող է գտնել սեփական սիրազեղ հույզերի, մտորումների ու չբարձրաձայնված ապրումների խորախորհուրդ ձևակերպումները, մինչև իսկ անորոշ տրամադրությունների անվրեպ բնութագրումները£ Անձրևակոծ, ունայնաշունչ դաշտերի մռայլապատ միայնության տառապանքի անհուսության մեջ գարնանային անուշ տագնապներ արթնացնելով` պոետը դուրս է գալիս «մենության խավար զնդանից», «ոսկեղեն հեռվի արևի բոցով» ջերմացնում դալկացած հոգիները լիարյուն կյանքի օրհներգերով£ Ճշմարիտ հայրենասիրության ոգեղեն սերմեր է շաղ տալիս արնածուփ Նաիրյան դաշտերում, բարձրիկ լեռներում, ավերակված շեներում` հայոց մորմոքուն վիշտն ու լացը համամարդկայինին միաձուլած, համընդհանուր սփոփանք փնտրում խաղաղ ու արդար համակեցության մեջ£ Իր քնարի գլխավոր խորհրդանիշը դարձած Սիրո ամենահաղթ ներկայությամբ` անելանելի իրադրություններից ու ջլատող հոգեվիճակներից արիակամ ազատագրվելու ավյուն ներարկում` «մեռած սրտերը կյանքի կոչելով»£ Սևագիր կամ չիրագործված մնացին պոեմի ժանրում և գեղարվեստական արձակում ունեցած փորձերն ու մտահղացումները£ Բայց իր անմահության վկայագիրը դարձած քնարական երգերով, որոնցից շատերը շուրթից շուրթ են անցնում նույնիսկ մեր անընթերցող, պրոզայիկ ժամանակներում, Վահան Տերյանը դեռ երկար կապրի£ Եթե, իհարկե, իսպառ չխաթարվեն գլխիվայր շրջված գնահատության չափորոշիչները համամարդկային, համաժողովրդական մնայուն արվեստի` նորին մեծություն միջակության մերօրյա հարաճուն «մարտունակությամբ»£ Ինչպես ինքը կասեր` «պրոտոկոլը» վեպի տեղ չանցնի և «չափածո սնախոսությունը»` պոեզիայի, ամենաթողության ճահճուտում անեղծ մնա «հայութան ամենավսեմ գանձը` լեզուն»£ Զարմանալիորեն արդիական են այժմ էլ նրա հայրենասիրական այրող խոհերն ու զգացմունքները` անցյալ դարասկզբի պատմական անցքերով հարուցված լինելով£ Հրատապ են մնում հասարակական ինքնակիզվող գործունեությամբ հստակված, բոլոր կենսոլորտներին առնչվող կանխատեսումները£ Ու ապազգային ներկա հոգևոր թմբիրից սթափվելու ահազանգի արժեք են վերստին ձեռք բերում վաղվա օրվա հավատից բխած մարտակոչերը. Ժամն է, ե°լ նորից, իմ ծիրանավառ, Զրահավորվի°ր խանդով խնդագին, Վառի°ր երկունքի գիշերում խավար Հրով մկրտված նաիրյան հոգին… Գեղանկարչական հանպատրաստից զուգապատկեր

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ