Սպանվել է «Ալ-Քաիդա»¬ի եմենյան առաջնորդը


Շեբվայի նահանգապետը հայտարարել է, որ իրավակարգի պահապանների կրակոցից սպանվել է ընդդիմության մի մարտիկ, ով «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության տեղական բաժանմունքի առաջնորդ Աբդուլլա ալ¬Մեհդարն է (տեղեկացրել է Reuters¬ը)£ Զինվորները շրջափակել են ահաբեկչի տունը, որից հետո փոխհրաձգություն է սկսվել նրանց ու ընդդիմադիրների միջև, որին էլ զոհ է դարձել ալ-Մեհդարը£ Հակաակաբեկչական կոալիցիայի ուշադրությունը դեպի Եմեն բևեռվեց` երբ հայտնի դարձավ, որ նեգր Ումար Ֆարուկ Աբդուլմութալլաբը հենց այն տեղից է հրահանգ ստացել` 2009¬ի դեկտեմբերի 25¬ին պայթեցնելու ուղևորատար ինքնաթիռը£ Եմենը «Ալ¬Քադիա»¬ի ղեկավար Ուսամա բեն Լադենի նախնյաց հայրենիքն է£ Արևմտյան պետություն ները հաճախ են դժգոհում, որ եմենյան կառավարությունը բավականաչափ ակտիվորեն չի պայքարում ահաբեկչության դեմ£ 2010¬ին այստեղ արդեն իսկ փակվել են ԱՄՆ¬ի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի դեսպանատները` ահաբեկչական սպառնալիքների հետևանքով£