6 բարձրաստիճան ալ¬քաիդցիներ


«Արաբական թերակզղու Ալ¬Քադիա» կազմակերպության վեց բարձրաստիճան անդամներ են սպանվել` երկրի հարավին Եմենի ռազմաօդուժի հասցրած հարվածի արդյուն քում (հաղորդել է AFP¬ն)£ Զոհերի թվում է խմբի հրամանատար Քասսեմ ալ¬Ռիմին, որն իշխանությունների կողմից ամենաորոնվող 152 ահաբեկիչներից է£ Ալ¬Ռիմին հետախուզման մեջ էր 2006 թ. փետրվարից, երբ 22 այլ կալանավորների հետ փախել էր Սանայի խիստ ռեժիմի բանտից£ Իշխանությունների պաշտոնական տվյալներով` նա էր ծրագրել այդ երկրում «Ալ¬Քաիդա»¬ի հարձակումների մեծ մասը£ Անցած ուրբաթ Մեծ Բրիտանիայի իշխանությունները տեղեկացրել էին, որ հունվարի 27¬ին Լոնդոնում կայանալիք` ահաբեկչության դեմ պայքարի հարցերով միջազգային հավաքը հետաձգվում է մեկ օրով£ Իսկ եմենցի հոգևոր ազդեցիկ գործիչ շեյխ Աբդուլահմեդ ալ¬Զենդանին ուրբաթօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտարարել էր, որ եթե արտասահմանյան ռազմական ուժեր բերվեն Եմեն` ջիհադը նրանց դեմ կելնի «աստծո հրամանով` սուրբ պարտականությամբ»£ Նույն ընթացքում Բարաք Օբաման ակնարկել է, որ չի ծրագրում զորքեր մտցնել արաբական պետություն£