Ամենակաշառատու պաշտոնների «եռյակը»


Խոսքը Ռուսաստանի ՆԳ համակարգի մասին է£ Այստեղ անշեղորեն աճում է իրավախախտ միլիցիոներների թիվը£ Միայն այս տարվա 10 ամիսների ընթացքում գրանցվել է նրանց կողմից կատարված 77 հազար իրավախախտում, ինչը 14 %¬ով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից£ Իհարկե, Ներքին գործոց նախարարությունն այդ տխուր միտումը փորձում է բացատրելի ներկայացնել£ Գեներալ¬լեյտենանտ Յուրի Դրագունցովը նշել է, որ նշյալ 77 հազարի ճնշող մեծամասնությունը չնչին խախտումներ են, այդ թվում և` աշխատակարգի ու կարգապահական խախտումներ£ Նա «իրական» (այդ թվում և կաշառակերությունը) է համարում 5,5 %¬ը£ Պատասխանատվության ենթարկված 47 հազար միլիցիոներներից 3,4 հազարի դեմ քրեական գործ է հարուցվել. նրանց 3/4¬ը պաշտոնեական հանցագործություններ են կատարել£ Հատուկ անվտանգության դեպարտամենտի ղեկավարը չի հստակեցրել, թե հատկապես քանի միլիցիոներ է ձերբակալվել կաշառակերության համար, բայց նշել է այն 3 պաշտոնները, որոնք կոռուպցիայի «առաջատարներն» են£ Առաջին տեղում միլիցիայի տեղամասային լիազորներն են, 2¬րդում` քննիչները, 3¬րդ տեղում` ճանապարհային ոստիկանները (տեղեկացրել է ԼՁԸՀ-ՁԸհհ¬ը)£