Թալիբներից էլ ահավոր


Աֆղանստանցիների համար այդքան սարսափելի է կոռուպցիան, որը նրանք համարել են ամենամեծ սպառնալիքն իրենց երկրին£ Հիմնական սպառնալիքների շարքում կաշառակերությունը, խարդախությունն ու պետծառայողների անազնվությունը գլխավորն են համարել Աֆղանստանում կատարված սոցհարցման մասնակիցների 59 %¬ը£ 2009¬ի ընթացքում այս երկրի բնակիչները շուրջ 2,5 միլիարդ դոլար կաշառք են տվել£ Կաշառքի միջին չափը հաշվարկվել է 160 դոլար. ընդ որում` 1 անձի միջին եկամուտն այնտեղ տարեկան 425 դոլար է£ Հետազոտողները նշում են, թե դիտարկումների ժամանակ փաստվել է, որ գրեթե յուրաքանչյուր 4¬րդ աֆղանցին ստիպված էր կաշառք տալ կամ գոնե արժեքավոր իր նվիրել գերազանցապես պետական ծառայողներին` իրենց իսկ ծառայողական պարտքը կատարելու կամ ինչ¬որ ծառայություն մատուցելու համար£ Կաշառքների մեծ մասը վճարվել է կանխիկ փողերով£ Դրանց 10-20 %¬ը սովորաբար բաժին է հասնում դատավորներին, դատախազներին և կառավարության անդամներին£ Հարցման մասնակիցների 54 %¬ը նշել է, որ միջազգային կազմակերպությունների աշխատակիցները նույնպես աչքի չեն ընկնում ազնվությամբ և հաճույքով կաշառք են վերցնում£