ՀՈՒՆՎԱՐԻ 28. օր ծննդյան ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 18 ՏԱՐԵԿԱՆ Է


Բանակը հասարակության հայելին է և գրանցում է այն բոլոր հատկանիշները, որ հասարակության մեջ կան, բայց կա մի պատմական պահ, երբ օրինաչափությունները խախտվում են, դա բանակի հանդեպ անհատների և հասարակական խանդավառության ու սիրո արտահայտության պահն է£ Դա ֆանտաստիկ նվիրումի պահն է` պետության մեջ բանակի դերի լիարյուն ըմբռնման պահը£ Այսօր, կարծում եմ, պատմական այդ պահն է£ Այսօր բանակում հավաքված է մեր ժողովրդի սերուցքը` 18-20 տարեկան պատանիներ, ովքեր դեռևս չեն հասցրել հասարակական կյանքի բոլոր ախտերով վարակվել£ Նրանց մեջ, թերևս, ամուր է նստած պատվի, պատվախնդրության զգացողությունը£ Մենք ամեն ինչ անում ենք` նրանց մեջ հասարակությունից բերած դրական հատկանիշները զարգացնելու և արատները վերացնելու համար£ Մեզ համար դա հեշտ չէ, որովհետև բանակում գործում է կենտրոնացված ղեկավարման սկզբունքը£ Վազգեն ՍԱՐԳՍՅԱՆ