Տոնակատարություն


Միացյալ Նահանգներում` նվիրված Հայաստանի ԶՈՒ18-ամյակին ԱՄՆ արևելյան ափի` Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգների հայ համայնքների կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների և ազգային բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 18-ամյակին նվիրված տոնակատարություն: Տոնական երեկոն, որը կազմակերպել էր Թեքեյան մշակութային միությունը, հագեցած էր մշակութային ծրագրով, հայկական բանակի մասին տեսաֆիլմի ցուցադրումով ու ելույթներով: Ողջունելով Հայաստանի ԶինՈՒժի օրը նշելու կարևոր նախաձեռնությունը` ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հիշում են այն հայորդիներին, ովքեր պայքարել են հայ ժողովրդի անկախության համար: Նա նաև նշել է, որ այս օրերին Հայաստանում և Արցախում ոգեկոչում են Բաքվում ու Ադրբեջանի հայաշատ մյուս քաղաքներում ազատության ու միասնության գաղափարին զոհ դարձած մեր հայրենակիցների հիշատակը: