Հայաստանը հետամուտ է լինելու


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում թուրքական դիվանագիտությունն «աղմկարար» է և վարկաբեկում է այդ երկրին, որի դիվանագիտական քայլերը Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում շատ մակերեսային են` համոզված է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: ՀՀ ԱԺ պատգամավորի դիտարկմամբ` ՍԴ որոշումը վկայում է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը չի հակասում միջազգային իրավունքին: Այն անհրաժեշտ է առաջին հերթին ՀՀ Ազգային ժողովին, երկրի ներսում և Սփյուռքում ապրող հայ ժողովրդին: Ըստ Ռ.Զոհրաբյանի` Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման օրինականության և արձանագրություններին չհակասելու մասին ԱՄՆ պետդեպար տամենտի ներկայացուցչի հայտարարությունը Թուրքիայի համար պարզ դարձրեց, որ պետք է վավերացնի արձանագրությունները. իսկ Թուրքիան հաշվի է նստում ԱՄՆ-ի տեսակետների հետ: