Ֆուտբոլային դիվանագիտությունից` շախմատայինի


Կարծես գիտակցելով, որ ֆուտբոլի հարցում ինքը զգալիորեն զիջում է Թուրքիային, Հայաստանը որոշել է 2009¬ին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը փոխարինել շախմատայինով£ Համենայն դեպս, հայ¬թուրքական արձանագրությունների առնչությամբ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած վերդիկտը երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ կողմերին առնվազն ստիպեց ճշտգրտումներ կատարել իրենց հաշվարկներում£ Կասկածից դուրս է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթացը սկսվել է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Եվրամիության բացառիկ փոխհամաձայնության արդյունքում£ Սակայն և° Թուրքիան, և° Հայաստանն աշխատում են Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նշանակության փոփոխությունների հնարավորություն պարունակող այս մեծ խաղում իրենց մասնաբաժինն ունենալ` յուրաքանչյուրը սեփական շահերը հետապնդելով£ Այս առումով, պատահական չէր, որ Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումը մի քանի ժամով ձգձգվեց. Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն խորհրդարանում արձանագրությունները բնորոշեց որպես իրենց նախաձեռնած խաղաղության պակտ£ Այսօր արդեն կարող ենք փաստել, որ Սահմանադրական դատարանի հիշյալ վճռից հետո, արձանագրությունների ստորագրմանը հաջորդած` թուրքական կողմի հայտարարությունները կտրուկ փոփոխություններ են կրել£ Հոկտեմբերի 10¬ից մինչև հունվարի 12¬ն ընկած ժամանակահատվածում մեկնաբանելով արձանագրությունները, Թուրքիայի նախագահը, վարչապետն ու արտգործնախարարը խոսում էին Կարսի պայմանագրի մասին` ասելով, թե Հայաստանը ճանաչում է ներկայիս հայ¬թուրքական սահմանը£ Նրանք համարում էին, թե իրենց հաջողվել է Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզից հայ¬թուրքական հարաբերությունների հարթություն տեղափոխել. այսինքն, հաջողվել է առաջադրել երկու նախապայման, իսկ երրորդն էլ փորձում էին խցկել հընթացս` շարունակելով բացեիբաց պնդել, թե արձանագրությունները չեն վավերացնի, եթե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի£ Թեպետ Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Եվրամիությունը միակամ էին և են, որ ղարաբաղյան հակամարտության և հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորումներն առանձին հարցեր են և չպետք է դրանք կապել միմյանց հետ, բայց Թուրքիան ամեն ինչ անում էր` իր նպատակին հասնելու համար£ Թերևս, նաև այդ համատեքստում կարելի է դիտարկել էներգետիկ նախագծերի հարցում Ռուսաստանի հետ համաձայնության գալը և Վաշինգտոնում Էրդողանի հայտարարությունը, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց կարող են առաջանալ խորհրդարանում դրանց վավերացման ժամանակ£ Սակայն, հունվարի 12¬ը, թերևս խառնեց Անկարայի հաշվարկները£ Գուցե թուրքերը չէին սպասում, որ Հայաստանը կհամարձակվի հայտարարել, թե ճանաչում է միայն այն պայմանագրերը, որոնք կնքվել են իր` նորանկախ, այսինքն` ներկայիս Հայաստանի օրոք£ Թուրքերը չէին սպասում, որ ցեղասպանություն տեսած Հայաստանը կհամարձակվի հայտարարել, թե պատմաբանների հանձնաժողովում կարող է քննարկվել ցեղասպանության հետևանքների վերացման հարցը միայն… Թուրքերը, իրոք, չէին սպասում£ Եվ շտապեցին գանգատվել£ Հիլարի Քլինթոնի հետ կայացած հեռախոսազրույցից ոչինչ հայտնի չէ. այդ մասին լռում են և° թուրքական, և° ամերիկյան աղբյուրները£ Սակայն այդ հեռախոսազրույցի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը պատասխանել է, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի սահմանափակում և չի բնորոշում արձանագրությունները, և ԱՄՆ¬ը շարունակում է քաջալերել դրանց վավերացումն այն տեսքով, ինչպես բանակցվել և ստորագրվել են դրանք£ Գորդոնի այս վերջին նախադասությունը կարող է շփոթություն առաջացնել` իրարամերժ մեկնաբանությունների տեղիք տալով£ Պետքարտուղարի տեղակալը արդարացնում էր Սահմանադրական դատարանի որոշո՞ւմը, թե՞ պաշտպանում էր արձանագրությունները£ Իհարկե, այս դեպքում կարելի է ասել` թե° մեկը, թե° մյուսը£ Վերհիշելով և վերլուծելով արդեն մեկ տարուց ավելի ձգվող` հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է եզրակացնել, որ արձանագրութ յունների վավերացումը որքան էլ ձգձգվի, վերջիվերջո Թուրքիան կգնա այդ քայլին£ Հակառակ դեպքում ապրիլին ամերիկյան քաղաքական օրակարգում կարող է հայտնվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և համապատասխան ճնշում գործադրվել Թուրքիայի վրա£ Ընդ որում, Անկարայի առջև հստակ պահանջ կդրվի` վավերացնել արձանագրությունները` առանց Ղարաբաղի հետ կապված որևէ վերապահման£ Այս հարցում ակնհայտ է նաև Ռուսաստանի շահագրգռվածությունը£ Կրեմլը տնտեսական տարբեր նախագծեր առաջարկելով Թուրքիային, փորձում է նրան կապել իր քաղաքականությանը£ Ռուսաստանը կցանկանար խորացնել թուրք¬ադրբեջանական հակասությունները, որպեսզի հնարավորություն ստանար Ադրբեջանին իր ազդեցության տակ պահել£ Թերևս, բոլորովին էլ պատահական չէր, որ Սոչիում Մեդվեդևի մասնակցությամբ Սարգսյան-Ալիև հանդիպումը գրեթե համընկավ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցին£ Այսպիսով, Ռուսաստանը, կարծես, ղարաբաղյան հարցում նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը և հիմնավորում, որ Հարավային Կովկասում թելադրողն ինքն է£ Պատահական չէ նաև այն, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները կոշտացրել են իրենց դիրքորոշումը` հայտարարելով, թե հակամարտության կարգավորման նախադրյալներ այս պահին չկան£ Այս հայտարարությամբ Հայաստանը ջանում է բացառել Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղի հարցում£ Այսպիսով, Հայաստանն իր Սահմանադրական դատարանի հայտնի վերդիկտով, փաստորեն, ֆուտբոլային դիվանագիտությունից անցավ շախմատայինի, ինչը, թերևս, անսպասելի էր Թուրքիայի համար£ Եվ վերջինս այժմ որոշակի ջղաձգությունների մեջ է` շախմատային տերմինալոգիայով ասած` ցուգցվանգից և ցայտնոտից խուսափելու համար£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ