Սպառված օրակարգով` դեպի անորոշություն


Ներքաղաքական կյանքում հաստատվող անդորրը, ըստ երևույթին, տևական ժամանակով է խոստանում գերիշխող դառնալ£ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ օրեր առաջ կայացված դատական վճիռը վերջնականապես փակում է Նախագահի վերջին ընտրություններին հաջորդած շրջանը` հեռանկարում, իսկ ավելի կոնկրետ` դեռևս երկու տարի հետո սպասվող ընտրություններից առաջ մեծացնելով քաղաքական ուժերի անկանխատեսելի դասավորության հավանականությունը£ Իհարկե, ինքն իրեն հիմնական, իսկ վերջին շրջանում արդեն միակ ընդդիմադիր ուժը համարող Հայ Ազգային Կոնգրեսը մանավանդ Նիկոլ Փաշինյանի ընտրական ձախողումից դեռ փորձեր կանի առավելագույնը քաղել£ Սակայն այս օրերին բարձրացված աղմուկին հակառակ` տարբեր ատյաններում իրար հաջորդող շարունակական անհաջողություններն էլ իրենց հերթին են նորանոր հիասթափություններ պատճառում կոնգրեսամերձ շրջանակներին£ Ուստիև լիովին հասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ իրարից հաշիվ պահանջելու անհրաժեշտությունն այստեղ միանգամից ավելի հրատապ ու, ի տարբերություն նախկինի, բացահայտ է դարձել£ Ինչ խոսք, բոլորն են քաջ գիտակցում, որ թե մարտի 1¬ից ու թե դրանից հետո, ինչպես նաև բոլոր ժամանակներում, ընդդիմադիր շարժման «պարագլուխը»` Լևոն Տեր¬Պետրոսյանը, ազատ շրջելու է£ Արմատական ընդդիմություն համարվող ՀԱԿ¬ն ու այդպիսի «տիտղոսի» հավակնող ցանկացած ուրիշ քաղուժ, գոնե այսուհետ պետք է գիտակցի, որ նույնիսկ քաղաքականության արենայում հեղինակությունը կոնկրետ գործերով է վաստակվում, այլ ոչ թե իրեն հարող զանգվածներին` «թնդանոթի միս», իսկ հավատարիմ կուսակիցներին` քավության նոխազ դարձնելով£ Ու թեև Ն. Փաշինյանի դատավճռից ու 10¬րդ ընտրատարածքում կայացած քվեարկությունից քիչ ժամանակ է անցել, այնուամենայնիվ այսքանն էլ լիովին բավարարում է վերոնշյալում համոզվելու համար… Այն հանգամանքը, որ նախքան մարտի 1¬ը ՀԱԿ¬ը որևէ լայնածավալ միջոցառում չի նախատեսում, ինքնին հաստատում է այն իրողությունը, որ այստեղ նույնպես ստեղծված իրավիճակին համարժեք եզրահանգում արդեն կատարվել է£ Ասել է թե` քաղաքական պայքարը միշտ էլ կարող է ամենատարբեր դրսևորումներն ունենալ, սակայն դրա արդյունավետության հարցը նախկինի նման կախված է մնում օդում… Ինչ վերաբերում է գալիք մարտի 1¬ի հավանական հանրահավաքին, ապա ՀԱԿ¬ում լավ են գիտակցում, որ ինչ¬որ կերպ այս անուրախ տարելիցին անդրադառնալու կարիքը կա£ Այլ հարց է, թե հերթական հանրահավաքն ինչ արձագանք կգտնի զանգվածների շրջանում, և նրանց մեծ մասն այդ տարելիցը միտինգավայրում Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթի ուղեկցությա՞մբ կհարգեն, թե՞ առանց հանրահավաքի հրապարակ հասնելու£ Դժվար է նաև կանխատեսել, թե Կոնգրեսը մեկ էլ երբ ընտրողների հետ հանդիպում կկազմակերպի, քանի որ եթե անշրջանցելի առիթը չլիներ, մեծ էր հավանականությունը, որ քաղաքական հավաքները վերջնականապես դադարեցնելու ՀԱԿ¬ի մասին որոշումը նույնպես արդեն քննարկման փուլում կլիներ… Ակնհայտորեն նույն խնդրի առաջ է հայտնվել նաև ՀՅ Դաշնակցությունը£ Հայ¬թուրքական հարաբերությունների քննարկումը եթե նույնիսկ խորհրդարան տեղափոխվի, ապա հանրահավաքներում հնչեցնելիք թեմա ակնհայտորեն ՀՅԴ¬ն էլ չունի£ Եվ մինչ Երևանի փողոցները դատարկվեն բոլոր տեսակի բողոքավորներից ու միտինգավորներից, հետաքրքիր մի ամփոփում շարունակում է օրակարգային մնալ և հետևյալ ուշագրավ եզրահանգմանը մղել£ Փաստորեն, բոլոր ժամանակների և բոլոր տեսակների մեր ընդդիմադիրները գերազանցապես իշխանության հասնելու խնդրի շուրջ են միայն համախմբվում և հետևաբար զանգվածներին բացի նշված անհասանելի նպատակը պարտադրելուց, ուրիշ որևէ խնդրի շուրջ չեն կարողանում ու չեն ցանկանում միավորել£ Մինչդեռ քաղաքական պայքարի այնպիսի պարարտ հող, ինչպես հիմա է ստեղծվել, հազվադեպ է ընձեռվում£ Թեև այդ պայքարին երբևէ սոցիալական ուղղվածություն չի հաղորդվում, սակայն ոչ թե մարտի, այլ ապրիլի 1¬ը ընդվզելու առիթ ամեն տարի է ընձեռում£ Եթե այս իրավիճակից արմատականներն օգտվեին և իրենց պայքարին նոր ու թարմ լիցքեր հաղորդեին, միգուցե գոնե ընդդիմադիր շրջանակներում պայքարի շարունակականությանը փոքր¬ինչ նպատակահարմարություն հաղորդվեր£ Սակայն հանրային հիմնախնդիրները բոլոր ժամանակների ընդդիմություններին քիչ են հետաքրքրել£ Եվ խնդիրը, բնականաբար, ոչ թե այն է, որ այդպիսիք չեն նկատվել, այլ պարզապես նման ցանկությունն է մշտապես բացակայել£ Հանգամանք, ինչն էլ իր հերթին է երաշխավորում տևական ժամանակով հաստատվող ներքաղաքական անդորրի անխուսափելիությունը£