Հա ո՞ր...


ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՑ սկսենք£ Աշխարհի հին ու նոր հայ երևելիների շարքը համալրվել է ևս մեկով. ոչ ավել, ոչ պակաս` իր հայկական ծագման մասին է խոստովանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը£ Ըստ եվրոպական կայքերից մեկի հաղորդման` լրատվական մի գործակալության թղթակիցը ՌԴ նախագահից հետաքրքրվել է, թե ճի՞շտ է արդյոք, որ իր նախնիները հրեաներ են, ինչին վերջինս բացասական պատասխան է տվել£ Նա ճշգրտել է, որ իր նախնիները Ադանայից են եղել, սակայն ինքը Ռուսաստանում է ծնվել£ Պաշտոնյան նաև անկեղծացել է, թե. «Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի` ես հայ եմ£ Իմ մոր ազգանունը եղել է Նախշիկյան, իսկ Նախշիկ անունը զուտ հայկական արմատներ ունի£ Հորական ազգանունս Բագրատյան է, ինչը նույնպես զուտ հայկական է£ Ես 100 տոկոսով հայ եմ»£ Դմիտրի Մեդվեդևը նաև հավելել է, որ ինքը հպարտ է իր հայ ծնողներով և հայկական արմատներով£ Իսկ մեզ մնում է սպասել, որպեսզի հերթական մեր չբացահայտված, ավելի ճիշտ` նոր բացահայտվող հայրենակիցը պաշտոնապես հերքի կամ հաստատի եվրոպական կայքի տեղեկատվությունը£ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայկական ծագումն իհարկե չի վիճարկվում, բայց նրա նախագահության շրջանն այնպիսի դառը հիշողություններ է թողել, որ ցանկացած վերադարձի տարրեր պարունակող նախանշան սարսափի ու դժգոհության ալիք է բարձրացնում£ Այսպես եղավ նաև նրա` անսպասելիորեն Պարսկաստանում հայտնվելուց հետո£ Երբ Ռ. Քոչարյանը խոստովանել էր, թե Աֆրիկայում որսորդությամբ է զբաղվում և երեկոյան ժամերին ոչ թե քաղաքական վերադարձի մասին է մտածում, այլ խարույկի շուրջ է անցկացնում, կարծեք թե ամեն ինչ իր տեղն էր ընկել£ Մարդիկ համոզվել էին, որ որսորդության տարերքին և երեկոյան խարույկների վայելքին երկրորդ նախագահը դեռ երկար է տրվելու… Սակայն ամեն ինչ նորից գլխիավայր շուռ եկավ վերջինիս` Պարսկաստանում հայտնվելուն պես£ Ընդ որում, պատճառն այն չէր, որ Աֆրիկայից տունդարձի ճամփան հարևան երկրի տարածքով է անցնում£ Լրատվամիջոցների հավաստմամբ` Ռ. Քոչարյանն այստեղ ընդհուպ մինչև երկրի Նախագահի ու Արտգործնախարարի ընդունելությանն է արժանացել£ Իսկ թե ինչ հարցեր են քննարկվել նշված հանդիպումներում` որոշակի ոչինչ չի ասվում, ինչն էլ հենց բազմաթիվ խառնաշփոթ ասեկոսեների գլխավոր պատճառն է դարձել… Մի բան սակայն ակնհայտ է. հերթական առիթը Ռ. Քոչարյանին իրավիճակը ծանրութեթև անելու լավ հնարավորություն կարող է ընձեռել` ստեղծված իրավիճակից համապատասխան եզրակացություններ անելու: Ըստ էության, սակայն, դրանք քաղաքական վերադարձի նախադրյալներ բացարձակապես չեն ստեղծում£ ԴԱՌՆԱԼՈՎ ավելի «աշխարհիկ» խնդիրներին` անդրադառնանք մի հարցի, որը թեև քաղաքական շրջանակներին բնավ չի անհանգստացնում, բայց շարքային քաղաքացի ների համար իսկական գլուխկոտրուկի է վերածվել£ Այս օրերին դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները կատարող մեր հայրենակիցները, ինչպես ամեն տարի, այս շրջանում դարձյալ զարմացել են անհեթեթ հավելագրումներից£ Նախկինում, երբ ծառայություններն այսչափ թանկ չէին, մարդիկ դեռ ինչ¬որ առումով համակերպվում էին իրենց հրամցվող մտացածին թվերին£ Այս առումով իրավիճակը ներկայում լրիվ փոխվել է, և որևէ մեկը, ավելի քան երբևէ, չի ցանկանում իր առանց այն էլ սուղ միջոցները ջուրը գցել£ Սակայն մարդկանց ընդամենն առաջարկվում է համապատասխան ծառայություններին դիմում¬բողոքներ գրել, բայց քանի որ նման դիմումները արդեն արձանագրված թվերը վերանայելու աննշան հույսեր անգամ չեն արթնացնում, մարդիկ ավելորդ ժամանակ չծախսելու և նոր գլխացավանքից խուսափելու համար դրանից էլ են հրաժարվում£ Մեր դռանը նոր թանկացումների ուղտն է չոքել£ Ու այդ առիթով հնչելիք «փարատումների» փոխարեն, լավ կլիներ, որ իրավասու որևէ պաշտոնյա տղամարդու պես խոստանար ու հետամուտ լիներ, որ հավելագրումներն այսուհետ բացառվելու են£